Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:32 08-12-2022

Կենտրոնական բանկն ու ֆիննախը որոշել են, որ պետք է բանկերի միջոցով թալանեն մարդկանց

Շուկայում եվրո պահանջարկը այնպիսին է, որ մեկ եվրոյի համար պատրաստ են վճարել 420 դրամ, բայց բանկերը ի սկզբանե մեկ եվրոյի համար վճարում են նվազեցված գին` 400 դրամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը: Գրռումը ներկայացնում ենք ստորև.

Տեսեք, թե բանկերի թալանը ինչպես է լինում։
Դեկտեմբերի 7-ի դրությամբ անկանխիկ գործարքների համար եվրոյի փոխարժեքը բանկերում 405 առք -420 վաճառք էր, փոխանակման կետերում 420-426 դրամ։

Այսինքն շուկայում եվրո պահանջարկը այնպիսին է, որ մեկ եվրոյի համար պատրաստ են վճարել 420 դրամ, բայց բանկերը ի սկզբանե մեկ եվրոյի համար վճարում են նվազեցված գին` 400 դրամ։
Տարբերությունը` 20 դրամը, կազմում է 5%։

Այսինքն, եթե համարենք, որ ես տնտեսվարող սուբյեկտ եմ (օրինակ, ծիծակի թթու արտահանող ընկերություն) ապա բանկը ինձ 5 տոկոս պակաս դրամ է տալիս մեկ եվրոյի դիմաց (բոլոր տարադրմների դեպքում կա տարբերություն), քան եվրոյի շուկայական արժեքն է։

Ի՞նչ է դա նշանակում։
Երբ ես արտահանում եմ որևէ ապրանք եվրոպա, ապա ես արտահանում եմ եվրոյով։ Պայմանագիր եմ կնքում գնորդի հետ, հաշիվ եմ ներկայացնում և ինձ վճարում են ենթադրենք 10 000 եվրո, որպեսզի ես ծիծակ առնեմ, թթու դնեմ և ուղարկեմ իրենց։

Ըստ ՀՀ օրենքների, ես իրավունք չունեմ Հայաստանում ձեռք բերված ապրանքի համար վճարեմ այլ արժույթով, պարտավոր եմ վճարել միայն դրամով (եվ դա նորմալ է)։ Դարձյալ օրենքի պահանջով, ես պիտի վճարեմ ձեռք բերված ծիծակի համար անկանխիկ (նույնպես նորմալ է)։

Բայց... (էստեղ ուշադրություն)
երբ ես պիտի դրամ ձեռք բերեմ, որպեսզի վճարեմ իմ գնած ծիծակի համար, բանկը ինձանից եվրոն գնում է 5% էժան, քան եվրոյի շուկայական արժեքն է։

Հասկանո՞ւմ եք... բանկը, ըստ էության, «փայ է մտնում» իմ բիզնեսի մեջ, ու ոչ մի բան չանելով, ինձանից 5% տանում է ու ես ոչինչ չեմ կարող անել, որովհետև, պետությունն է այդպես պահանջում։
Այսինքն, ես հարկերից բացի, մի հատ էլ, ինչ որ աչքածակ անասունների մշակած մեխանիզմների պատճառով, բանկերին եմ վճարում հավելյալ 5%։

Հասկանո՞ւմ եք։ Էդ 5%-ը կարող էր հարկ լիներ ու գնար պաշտպանությանը, բայց կենտրոնական բանկն ու ֆիննախը որոշել են, որ պետք է բանկերի միջոցով թալանեն մարդկանց։

Ես դեռ չեմ խոսում, թե դրամի նման արժևորված լինելը ինչ հարված է տեղական արտադրողի ու արտահանողի համար։ Ես խոսում եմ բացառապես օրենքի պահանջով տնտեսվարողներին թալանելու մասին։
Դասականի ասած` անննասուն երգիր ա, անննասուն կառավարիչներով...