Ներքին 3 տարի առաջ - 19:29 07-12-2022

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը:

Աշխատանքային հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր գիտական աստիճանաշնորհման կարգում նախատեսվող փոփոխություններին:

Նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի գլխավոր նպատակը ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգի արդյունավետության բարձրացումն է:

Նշվել է, որ գործող կանոնակարգի չափանիշներում գերակշռում են քանակական, այլ ոչ թե որակական պահանջները։ Դրույթներն ընդհանուր առմամբ չեն նպաստում ՀՀ-ում իրականացվող գիտական հետազոտությունների միջազգայնացմանը և աստիճանաշնորհման գործընթացում միջազգային գիտաչափական տվյալների աճին։

Նախագծով ներկայացվող նոր կանոնակարգի հաստատման նպատակն է աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական, բովանդակային պահանջներ, նպաստել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրությանը, օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում։

Առաջարկվող փոփոխություններով ներկայացվող պահանջներին բավարարելը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև խորհրդային մոդելից եվրոպական մոդելին սահուն անցմանը:

Օրակարգային առաջին հարցի շրջանակում ծավալվել է քննարկում, մասնակիցները հանդես են եկել մի շարք առաջարկություններով, որոնք ԲՈԿ-ին կներկայացվեն նաև գրավոր:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է միջազգային վարկանիշավորման ցանկերում բուհերի ընդգրկման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Բուհերի ռեկտորներին առաջարկվել է աշխատանքներ սկսել իրենց բուհն աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման որևէ (QS World University Rankings, Times Higher Education Shanghai University Ranking կամ այլ) աղյուսակում դիրք զբաղեցնելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ճանապարհային քարտեզ մշակելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»