Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:06 07-12-2022

Երկրաշարժի ընթացքում, Սպիտակում և Գյումրիում մարդկանց մեծամասնությունը զոհվեց հենց շենքերի փլուզման արդյունքում


Տասնյակ տարիներ խորհրդային գաղափարախոսությունը խորհրդային քաղաքացուն համոզում էր, որ ԽՍՀՄ-ից ավելի ազնիվ պետություն գոյություն չունի, ԽՍՀՄ-ն ամենաորակյալ արտադրանք է տալիս, ամենակայուն և ամենաանվտանգ շենքերն է կառուցում: Սակայն, երկրաշարժի ընթացքում, Սպիտակում և Գյումրիում մարդկանց մեծամասնությունը զոհվեց հենց շենքերի փլուզման արդյունքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը:

«Բացի դրանից՝ Հայաստանը բոլոր ժամանակներում (այդ թվում նաև խորհրդային տարիներին) համարվում էր սեյսմավտանգ գոտի: Դա նշանակում է, որ ԽՍՀՄ-ը ՀԽՍՀ-ում շենքեր կառուցելիս, պետք է հաշվի առներ այդ հանգամանքը: Թղթի վրա այն հաշվի էին առնում: Իսկ իրականում, շինանյութը տեղ չէր հասնում: Գողանում էին ցեմենտը, արմատուրան և այն ամենն ինչ հնարավոր էր գողանալ:

Ի դեպ, 1988 թ դեկտեմբերի 7-ին Սպիտակում և Գյումրիում հիմնականում փլուզվել են 1970-80 ականներին կառուցված շենքերը:

Ինքներդ վերհիշեք, թե այդ ժամանակահատվածում ովքեր էին ղեկավարում ՀԽՍՀ-ն և եզրակացրեք, թե որտեղ էին հանգրվանել ցեմենտն ու արմատուրան:

Իմ կողմից ավելացնեմ, որ որևէ մեկը չպատժվեց»:

Հիշեցնենք, որ այսօր Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցն է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը