Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:54 07-12-2022

Գործ չեն ուզում ունենալ մի ուժի հետ, որը քաղաքական ապագա չունի. ինչո՞ւ «Հայաստան» դաշինքում մանդատ չեն վերցնում

Աժ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Վահե Հակոբյանը՝ պատգամավորական մանդաները վայր են դրել՝ տարբեր պատճառներով։

ԿԸՀ ցուցակով նրանցից հետո պատգամավորական մանդատ ստացողները հրաժարվում են վերցնել այն՝ հայտնելով ինքնաբացարկ։ Նրանք են իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, Սայաթ Շիրինյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ Թե ինչո՞ւ ցուցակում հաջորդները չեն վերցնում իրենց մանդատը՝ Oragir.news-ը զրուցեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Տվյալ դաշինքի հեղինակությունը խիստ ընկած է, մարդիկ գերադասում են գործ չունենալ մի դաշինքի հետ, որը քաղաքական ապագա չունի։ Եթե նույնիսկ այդ դաշինքի հետ ասոցացվող ինչ-որ մարդիկ, ինչ-որ քաղաքական ուժեր ապագա ունեն, ապա «Հայստան» դաշինքը՝ որպես ամբողջություն, ապագա չունի և մարդիկ չեն ուզում իրենց հեռանկարը կապեն այդ դաշինքի հետ։

Սա, թերևս, պատճառներից առաջինն ու գլխավորն է, երկրորդ պատճառը՝ մենք ունենք երևի երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենահեղինակազրկված խորհրդարանը, մարդիկ չեն ուզում այս խորհրդարանի հետ գործ ունենալ, այս երկու հիմնական պատճառներն են»։

Հարցին՝ թե ինքնաբացարկ հայտնած մարդիկ նրանք են, ովքեր ակտիվ մասնակցել են ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակում անցկացված հանրահավաքներին, այդ դեպքում ո՞րն է պատճառն ինքնաբացարկ տալու՝ պատասխանեց.

«Մինչև ընտրություններն, իհարկե, միանգամայն այլ իրավիճակ էր։ Մտածում էին, որ կարող է այս դաշինքը՝ առնվազն եթե իշխանության չգա, ապա արդյունավետ գործունեություն կծավալի, խորհրդարանի մասին պատկերացում չունեին, որովհետև խորհրդարանը ձևավորված չէր, որովհետև մեկ ու կես տարվա ընթացքում շատ բաներ են բացահայտվել»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան