Ուղիղ եթեր
Ինչ տեսք կունենան Հանրապետության հրապարակի հազարավոր սրբատաշ քարեր տոնական լուսավորության լարերի ապամոնտաժումից հետո. պատմաբան
copy image url

Ինչ տեսք կունենան Հանրապետության հրապարակի հազարավոր սրբատաշ քարեր տոնական լուսավորության լարերի ապամոնտաժումից հետո. պատմաբան

Ներքին 2 տարի առաջ - 11:53 05-12-2022
Մեխանիկայի ու ֆիզիկայի կանոնների համաձայն, պտուտակները հանելու ժամանակ սրբատաշ քարերից կպոկվեն տակավին անվնաս թվացող անկյունային հատվածները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է պատմաբան, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

«ՊԱՐԶ ՈՒ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ՝ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Այս տեսարանը լուսանկարել եմ երեկ՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցի ձախ անկյունային հատվածում։ Ի՞նչ ենք տեսնում այստեղ։ Տեսնում ենք մետաղալարի ու լուսավորության հոսանքալարի ամրացման նպատակով սրբատաշ քարով կառուցված պատի մեջ տեղադրված երկու պտուտակներ։ Երկու պտուտակները վայրագ ձևով տեղադրելու հետքերն անգամ մաքրված չեն․ ներքևում նշմարվում է քարափոշին։ Վերևում երևացող պտուտակը ամրացնելիս տեսանելի է, որ սրբատաշ քարի անկյունային հատվածը կոտրվել է։ Այդ կոտրվածքը ավելի կմեծանա պտուտակները հանելու ժամանակ։

Մեխանիկայի ու ֆիզիկայի կանոնների համաձայն, պտուտակները հանելու ժամանակ սրբատաշ քարերից կպոկվեն տակավին անվնաս թվացող անկյունային հատվածները։ Թե ինչ տեսք կունենան, Հանրապետության հրապարակի հազարավոր սրբատաշ քարեր տոնական լուսավորության լարերի ապամոնտաժումից հետո, կարող եք պատկերացնել լուսանկարի ստորին հատվածում երևացող ծեփամածիկով արված "վերանորոգումը" տեսնելիս։

Սրան ավելացնենք, որ ձմեռային պայմաններում տաքացվող լամպերի ու նոր վնասված քարերի տաքացման ու սառեցման պայմաններում սրբատաշ շարվածքը քայքայվելու է արագորեն։ Արդյունքում գարնանամուտին կունենանք ծեփամածիկով "շպարված" Հանրապետության հրապարակ՝ շատ արագ քայքայվող ճակատներ ունեցող վթարային շինություններով։

Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԱՐԱԳ ՈՒ ԱՆՀԱԳՈՒՐԴ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԱՅՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։

Պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով՝ տեղի ունեցած հանցագործության հետևանքների լիարժեք ուսումնասիրության, հատուկ զեկույց-հաշվետվության պատրաստման ու դրա հիման վրա մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար։ ՀԳ․ Լրագրողներ ջան, ձեռքի հետ նեղություն քաշեք մի հատ ճշտեք, թե ովքե՞ր էին կազմակերպել 2019 թ․ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդը Լաս Վեգասի վերածած շուոն, 2021 թ․ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում բեմադրված "խաղաղության դարաշրջանի" դռոնախաղը և 2022 թ․ Մանկական եվրատեսիլի ԳԵՂագիտության սելջուկները։ Չզարմանաք հանկարծ, եթե համընկնումներ լինեն։ Այս դեպքում դրանք ամենևին էլ պատահական չեն լինի․․․

Դե իսկ հրապարակի շենքերին հասցված վնասը, կարելի է ասել, անվերականգնելի է․․․»,- գրել է Հայկ Դեմոյանը:

Ամենից շատ դիտված

22:21 Շմոլ գազ, ոչ թե թթու վարունգ․ նոր մանրամասներ՝ Տավուշում ամուսինների մահվան դեպքից
22:00 6 անշարժ գույք, 3 մեքենա, 30 մլն դրամ և 20 հազար դոլար անկանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Վարդենիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
08:53 Ուրբաթ օրվանից հետո Երանուհին չի երևում հիվանդանոցում․ Լուսավորիչում հարաբերական անդորր է․ Հրապարակ
08:39 Սուս մնացեք, թող 16-ն անցնի․ Վարդան Ղուկասյանը թիմակիցներին հրահանգել է․ Իրավունք
23:16 Վատ սերունդ չկա, մի քիչ գրքից են հեռվացած. գյումրեցի մանկավարժ
15:02 Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունեմ, եկեք, այս ամբիոնից ասեք` ժողովո՛ւրդ, ես հեռանում եմ
14:35 Մսով ճաշի մասնագետ, հարցս ձեզ եմ ուղղում. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
22:35 «Կրթվելը նորաձև է» արշավը Սյունիքում. հավաքել են հեռախոսները, ստուգել պայուսակներն ու գրպանները
17:10 42 չամուսնացած տղա ունեն․ դատարկվող գյուղը՝ Կաճաճկուտ 
23:00 Նշխարներ՝ դաստիարակության մասին արցախցի ավանդապահ ծնողների՝ Գրիգոր և Նինա Սարգսյանների պատկերացումներից