Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:30 08-11-2024

Հրապարակի շենքերը նորից պղծում են. ծակում են, որ տոնական լույսեր կպցնեն

Գլխավոր տոնածառի տեղադրման և քաղաքի ամանորյա զարդարանքի աշխատանքները դեռ նոր են մեկնարկել, սակայն աշխատանքներից արդեն պարզ է դառնում, որ Հանրապետության հրապարակի շենքերն այս տարի ևս կենթարկվեն վանդալիզմի. ամանորյա զարդարանքի համար շենքերի պատերին կրկին անցքեր են բացվում։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ շենքերի պատերին արդեն անցքեր են բացվել՝ պատերին ամանորյա լույսերի փակցման համար։

Փորձեցինք աշխատակիցներից ճշտել՝ այդ անցքերն անցած տարվա բացվածներն են, թե՞ այս տարի նորերն են բացվել։

«Դրանք անցած տարվա անցքերն են։ Անցած տարի զարդարանքը հավաքելուց հետո դրանք փակվել են, այս տարի նույն տեղում նորից բացել ենք»,- ասաց նա։

Նշենք, որ անցած տարի «Սինեմարտ»-ի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը լրագրողներին հայտնել էր, որ անցքերը բացելու ժամանակ քարերի փոշին հավաքվում է և պահեստավորվում։

«Անցքերն անցելու ժամանակ քարերի փոշին հավաքվում է, պահեստավորվում է և երբ ժամանակը գա, այդ նույն քարերի փոշիով հատուկ նյութի միջոցով կլցոնվի»,- ասել էր նա։

Այդուհանդերձ, ենթադրաբար, եթե մեկ տարի էլ շարունակվի Հանրապետության հրապարակի շենքերի պատերին նման անցքեր բացելը, ապա շուտով այդ շենքերը կլինեն ցանցավոր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը