Ներքին 3 տարի առաջ - 21:31 02-12-2022

ԲԴԽ-ն զրկված է ֆունկցիոնալ անկախությունից և դարձել է խամաճիկ կառույց․ Սիրանուշ Սահակյան

«Եթե թերի ծանրաբեռնված մեկ կառույց կա Հայաստանում, դա Բարձրագույն դատական խորհուրդն է, որը հանդես է գալիս որպես դատարան, բակային մակարդակի դատավարություններ է իրականացնում»։ Այս մասին Oragir. News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ հունվարից ԲԴԽ նախագահն ու անդամները կստանան 50 տոկոսի չափով հավելավճար՝ 500-665 հազար դրամ։

«Եթե հետևեք ԲԴԽ-ում դատավարությանը, ապա որևէ տպավորություն չեք ստանա, որ գործ ունեք դատարանի, այն էլ՝ կոլեգիալ մարմնի՝ հեղինակավոր անձանցից բաղկացած դատարանի հետ։ Այստեղ ընթացակարգեր չկան, այս կառույցը ինստիտուցիոնալ անկախություն չունի, պրոֆեսիոնալիզմ չունի և գործունեությամբ պարբերաբար հեղինակազրկել է իրեն՝ որպես պետական ինստիտուտ»։

Սահակյանի պնդմամբ՝ ԲԴԽ-ն դարձել է մեծ սպառնալիք դատավորների, դատական իշխանության անկախության համար․ «Այսինքն, մենք գործ ունենք սահմանադրական առաքելությունը տապալած, ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ առումով կախյալ մի կառույցի հետ, որը չունի անհրաժեշտ ծանրաբեռնվածություն, չունի պետականաշինության մեջ ներդրում։ Այս պայմաններում որևէ օբյեկտիվ արդարացում՝ հավելավճարների, աշխատավարձերի բարձրացման կամ այլ սոցիալական երաշխիքների ուժեղացման, գոյություն չունի։ Բայց նման մոտեցումներով գործող կառույցները, կամակատար, խամաճիկ ինստիտուտներ են, որոնք հաճոյանում են փոփոխվող գործադիր իշխանության ներկայացուցիչներին, և քանի որ այդ խրախուսական միջոցներն էլ գործադիր իշխանության իրավասության տիրույթում է։ Նրանք խրախուսում են կախյալ, հավատարիմ և հնազանդ գործունեություն իրականացնող կառույցին ու ներկայացուցիչներին։ Մենք նմանատիպ նախադեպ ունենք նաև ոստիկանության առումով, այն իրավիճակում, երբ մենք ունենք արտաքին վտանգներ և ավելի պատասխանատու գործունեություն իրականացնող զինծառայողներ, նրանց առումով որևէ քաղաքականություն չի իրականացվում, մինչդեռ ոստիկանական զորքերը, որոնք ունեն սահմանափակ դեր, տարաբնույթ միջոցներով խրախուսվում են։ ԲԴԽ-ին խրախուսում են, քանի որ գործադիր իշխանությանը հաճո գործելակերպ է ընդունել, զրկված է ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ անկախությունից և դարձել է խամաճիկ կառույց՝ կցված գործադիր իշխանությանը, լծակ, որը պետք է պատժի ոչ հնարզանդ դատավորներին։ Նման գործելաոճը խրախուսվում է նաև նյութական ճանապարհով»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի