Սպորտ 3 տարի առաջ - 20:59 29-11-2022

ԱԱ-2022․ Նիդերլանդների և Սենեգալի հավաքականները հաղթեցին՝ դուրս գալով փլեյ-օֆֆ

Կայացան ԱԱ-2022-ի A խմբի վերջին տուրի հանդիպումները։

Նիդերլանդների հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Քաթարի ընտրանուն։ Գոլի հեղինակ են դարձել Կոդի Գակպոն և Ֆրենկի դե Յոնգը։

Զուգահեռաբար, Սենեգալի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Էկվադորի ընտրանուն։ 11-մետրանոցը հստակ է իրացրել Իսմայիլա Սարը։ Ապա հաշիվը հավասարեցրել է Մոյսես Կայսեդոն։ Սենեգալցիներին բաղձալի հաղթանակը պարգևել է Կալիդու Կուլիբալիի գոլը։

Այսպիսով, Նիդերլանդների հավաքականը 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրեց, 2-րդը Սենեգալն է 6 միավորով։ 3 միավոր ունեցող Էկվադորի հավաքականը և միավոր չվաստակած Քաթարի ընտրանին լքեցին հետագա պայքարը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում