copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 01:03 03-12-2022

ԱԱ-2022․ Շվեյցարիայի հավաքականը համառ հաղթանակով դուրս եկավ փլեյ-օֆֆ, բրազիլացիները պարտվեցին

Ավարտվեց ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլը։

Վերջին տուրի հանդիպումները կայացան G խմբում։

Բրազիլիայի հավաքականը նվազագույն՝ 0։1 հաշվով անակնկալ պարտություն կրեց Կամերունի ընտրանուց․ միակ գոլը խփել է Վենսան Աբուբաքարը։

Համառ և գոլառատ պայքար մղեցին Սերբիայի և Շվեյցարիայի հավաքականները։ Շվեյցարացիները Ջերդան Շաքիրիի, Բրել Էմբոլոյի և Ռեմո Ֆրոյլերի գոլերի շորհիվ 3։2 հաշվով հաղթեցին սերբերին, ինչի շնորհիվ դուրս եկան փլեյ -օֆֆ։

«Պենտակամպիոնները», չնայած պարտությանը, մնացին 1-ին հորիզոնականում։ Նրանց հավասարված շվեյցարացիները 2-րդ հորիզոնականով դուրս եկան փլեյ-օֆֆ։ Կամերունի և Սերբիայի ընտրանիները լքեցին Մունդիալը։