Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:15 27-11-2022

Իրանի մեջլիսը հավանություն է տվել Շանհայի համագործակցության կազմակերպությանը երկրի անդամակցությանը

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսը օրինագիծ է ընդունել, որով հավանություն է տվել Շանհայի համագործակցության կազմակերպությանը երկրի անդամակցությանը։ Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 205 պատգամավոր։

Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուին քվեարկությունից առաջ հայտարարել է, որ ՇՀԿ-ին Իրանի անդամակցության գործընթացը շարունակվում է վերջին 15 տարիներին, իսկ կազմակերպության վերջին՝ 22-րդ գագաթաժողովի ընթացքում երկիրը ընդունվել է կազմակերպություն։

«Այդ ժամանակից ի վեր հաստատվել է 49 գործադիր փաստաթուղթ, և այդ փաստաթղթերը պետք է ընդունվեն Իսլամական Հանրապետության կողմից։ Իրականում Շանհայի համագործակցության կազմակերպություն Իրանի մուտքի պայմանը այդ փաստաթղթերի ընդունումն է»,- ասել է նա։

Ամուիի խոսքով՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային մեծ նշանակություն ունի։ Նա նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ այս կազմակերպությունը տարածաշրջանային ամենանշանակալի կազմակերպություններից է՝ երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ծավալով։

«Իրանի մուտքը Շանհայի համագործակցության կազմակերպություն այս պահին ցույց է տալիս Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության բազմակողմանիությունը»,- ասել է նա։



Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ