Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:42 26-11-2022

Եվրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում և ԼՂ-ում հայ ժողովուրդը ենթարկվում է ագրեսիայի. Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում

Հայաստանյան պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ մեջբերելով նրա ելույթը.

«Սիրելի՛ գործընկերներ, պատվարժա՛ն նախագահ,
Այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինայում խաղաղության հաստատումն է, կյանքի եւ մարդկային իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը:

Աշխարհի երեսին դժվար է գտնել գեթ մեկին (այդ թվում՝ ես), որ դեմ լինի խաղաղությանը:

Մարդու իրավունքները, ագրեսիան ու պատերազմը նույն դեմքն ու հետեւանքներն ունեն՝ անկախ ազգությունից, դավանանքից եւ աշխարհագրությունից:

Եվրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկվում է ագրեսիայի, տեղահանման եւ էթնիկ զտումների, սակայն միջազգային կառույցների եւ հենց մեր կազմակերպության կողմից շարունակվում է կրկնակի ստանդարտների քաղաքականությունը:

2020 թ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած 44-օրյա լայնամասշտաբ պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ վարքագիծն ու ցեղասպանական նկրտումները:

Հակառակ պայմանագրի նախատեսումներին՝ Ադրբեջանն ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին, միայն, այսպես կոչված, խաղաղ ժամանակահատվածում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն անցնում է 180-ը: Շարունակվում է Ադրբեջանի պաշտոնական դեմքերի ռազմատենչ եւ ահաբեկչական հռետորիկան, օկուպացված տարածքներում մշակութային վանդալիզմը: Այս սեպտեմբերին խախտելով բոլոր միջազգային նորմերը՝ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք՝ օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքից 130 քառ. կմ: Ագրեսիան ուղեկցվել է սարսափելի հանցագործություններով, մարդու իրավունքների համատարած խախտումներով եւ բռնությամբ, որոնք փաստված են եւ արձանագրված:

Մենք գնահատում ենք այն երկրների վերաբերմունքը, որոնք դատապարտել են Ադրբեջանական ագրեսիան, սակայն Հայաստանի օկուպացիան շարունակվում է:

Կարծում եմ, եթե Եվրոպական ընտանիքը, միջազգային հանրությունը՝ ներառյալ ԵԱՀԿ-ն, իրապես շահագրգռված են մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղությամբ եւ կայունությամբ, ապա, իբրեւ պատերազմական հանցագործ, Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի ագրեսիայի, քիմիական զենքի գործածության եւ Թուրքիայի աջակցությամբ ներգրավված ահաբեկիչների համար:

Ցավոք, չեմ ուզում հավատալ, որ ագրեսոր Ադրբեջանի հետ ԵՄ գազային գործարքը, որը, ըստ մի շարք աղբյուրների, բավարարում է եվրոպական էներգետիկ կարիքների երեք տոկոսը միայն, ավելի թանկ է, քան իրական ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ իրական եվրոպական այն արժեքները, որոնց հավատալով շատերս անդամակցել ենք այս կառույցին: Հստակ է, որ տարաշրջանում փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Այս համատեքստում ԵՄ-Ադրբեջան գազային համաձայնագիրը միայն ուժեղացնում է ագրեսոր Ադրբեջանին:

Եթե միջազգային հանրությունը, իրապես շահագրգիռ է մեր տարաշաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղությամբ, ապա Ադրբեջանին պատասխանատվության պետք է ենթարկել իբրեւ պատերազմական հանցագործի՝ միջազգային օրենքների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քիմիական զենքի գործածության, մշակութային վանդալիզմի համար:

Սիրելի՛ գործընկերներ,

Հակառակ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ: Ադրբեջանի հակահայ (արմենոֆոբիկ) պահավածքն ու ցեղասպանական նկրտումներն ավելի են հիմնավորում, որ Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, եւ հակամարտությունն ագրեսիայով եւ պատերազմով լուծելի չէ»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան