Մամուլ 3 տարի առաջ - 08:53 26-11-2022

ԱԺ դահլիճում ամենավերջին տեղն և նոր աշխատասենյակ` ՔՊ֊ի թևում. Իշխան Սաղաթելյանին փորձում են «ճնշել». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ի տարբերություն իր գործընկերների, խորհրդարանական աշխատանքին չի վերադարձել: «Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցնենք, դեռ մեկ շաբաթ առաջ էր գրել, որ նա, հավանական է, վայր դնի պատգամավորական մանդատը: Սաղաթելյանի՝ խորհրդարանը լքելու հանգամանքը իշխանությունների համար «ցանկալի արդյունքի հասնելու» նման մի բան է: Բանն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», չբավարարվելով նրան խորհրդարանի փոխնախագահի աթոռից պաշտոնանկ անելուց, այժմ էլ ամեն գնով ուզում է նրա ձեռքից մանդատը վերցնել:

Որպեսզի Սաղաթելյանը հնարավորինս անհարմարավետություն զգա խորհրդարանում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԺ ղեկավարությունը նիստերի դահլիճի՝ «Հայաստան» խմբակցության համար նախատեսված շարքի ամենավերջում է տեղ տվել նրան: Սա ասես բավարար չէ, արդեն շարքային պատգամավոր Սաղաթելյանին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեւում են աշխատասենյակ տրամադրել: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանն անում է հնարավոր ու ամեն ինչ՝ պառակտելու եւ փոփոխելու «Հայաստան» խմբակցության կազմը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը