Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:45 25-11-2022

Նոր ավտոբուսների բերելը ողջունելի է, բայց պետք է նախօրոք միջոցառումներ ձեռնարկվեն. Խաչատուրով

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան հրապարակված հոլովակով հայտնում էր, որ 87 12-մետրանոց MAN գերմանական ավտոբուսներ գարնանը կլինեն Երևանում:

Oragir.News-ի հետ զրույցում Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը, խոսելով 12-մետրանոց ավտոբուսների՝ մեր քաղաքում անխոչընդոտ երթևեկության մասին, ասաց. «Այդ մեծ մեքենաները՝ 12-մետրանոց, հիմնականում լայն փողոցներով են երթևեկելու։ Երթևեկը կազմակերպվելու է այնպես, որ Աճառյանով, Միասնիկյանով, Ազատության պողոտայով գնան այդ մեքենաները, ավելի փոքր մեքենաները երբ լինեն, տրանսպորտային համակարգը այնպես է լինելու, որ այս մեծ մեքենաները գնալու են լայն մայրուղիներով, համեմատաբար փոքրերը երթուղիները կփոխեն և նեղ փողոցներով կերթևեկեն»։

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով 12-մետրանոց ավտոբուսների՝ մեր քաղաքում հնարավոր երթևեկությունից, ասաց. «Ավտոբուսների քանակով, մեծությունով պայմանավորված՝ բնականավբար քաղաքում երթևեկությունն էլ կվատանա»։

Խոսելով եվրոպական երկրներում տրանսպորտի անխոչընդոտ երթևեկից՝ Խաչատուրովն ասաց. «Եվրոպայում ավելի նեղ են փողոցները և ավելի շատ է հանրային տրանսպորտը, եվրոպական մոդելը տանում է նրան, որ հանրային տրանսպորտի դերն ու նշանակությունը բարձրացվի, և մասնավոր տրանսպորտի դերն ու ակտիվությունը ցածրացվի։ Այնտեղ հանրային տրանսպրտին տրվում է առաջնային նշանակություն, այսինք՝ երթևեկելուց որոշակի առավելություն ունեն առանձնացված ուղիներով»։

Ըստ Խաչատուրովի՝ այդ տրանսպրտային միջոցների բերելը խնդիրներ է առաջացնելու․ «Լավ է, ողջունելի է, ո՞վ չի ուզում որ նոր տրանսպորտ բերեն, բայց պետք է նախօրոք միջոցառումներ ձեռնարկվեն, օրենսդրական կարգավորումներ արվեն, որ պատրաստ լինենք դրանց»։

Խաչատուրովն ընդգծեց, որ ավտոբուսները կբերեն, խնդիրը կառաջանա, հետո կմտածեն այդ խնդրից ելքեր գտնելու մասին, մինչդեռ պետք է լիներ հակառակը։

«Բերելու են, կոլապսը առաջանալու է, հետո նոր սկսեն լուծումներ փնտրել, բայց լավ կլիներ, որ նախօրոք դաշտ նախապատրաստվեր, հասարակական տրանսպորտը և հետիոտնը պետք է առավել առաջնահերթություն ունենան, քան մասնավոր տրանսպրտային միջոցները»։

«Այստեղ հասարակական տրանսպորտը, հետիոտներին հավասարեցված այդ սարքեր, սարքավորումները ճանապարհից դուրս բերել և տարանջատել է պետք, որպեսզի սեփական մեքենա օգտագործողների հոսքը ու թողունակությունը չփոփոխվի, այսինքն՝ մեծ պրոյեկտ, ինժիներական բարեփոխումներ պետք է արվեր, բայց նայում ենք տենդենցին․ ոչինչ չի արվում, այսինքն՝ կգան, կխառնվեն, կոլոպս կառաջանա, տեղից էլ մայրաքաղաքը ծանրաբառնված է, խցանումները ժամանակային առումով ավելի են երկարանալու։ Այսինքն՝ մի կողմից ողջունելի է, որ բերում են, բայց մյուս կողմից պասիվություն են ցուցաբերում՝ ապահովելու դրանց տեղաշարժը»,- ավելացրեց Խաչատուրովը։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի