Մամուլ 3 տարի առաջ - 08:29 25-11-2022

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Դավթյանն Արցախի իշխանություններին առաջարկ է արել. ինչ սպասել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ անգործ է: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արթուր Դավթյանն Արցախի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել Արցախում պաշտոնավարելու: Այսինքն՝ նախկին դատախազը պատրաստ է մշտական բնակության վայրը փոխել եւ մեկնել Արցախ: Սակայն այս պահի դրությամբ դեռ որոշված չէ՝ որտեղ հնարավոր կլինի օգտագործել իրավաբանական գիտելիքներ ունեցող Արթուր Դավթյանի պոտենցիալը: Կամ արդյո՞ք Դավթյանի առաջարկն ընդհանրապես կընդունվի, եւ նա պաշտոն կստանա Արցախում:

«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց Արթուր Դավթյանից մեկնաբանություն ստանալ այս թեմայի առնչությամբ, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հաղորդագրություններին: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին գործարար Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի Պետական նախարար, եւ ողջ կառավարումը, բացի ուժային հատվածից, իրականացնելու է Մոսկվայից Ստեփանակերտ մեկնած Ռուբեն Վարդանյանը: Ուժային կառույցների վերահսկողությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերահսկողության տակ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ