copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:29 23-11-2022

Մութ ուժերի հետևանք Ավինյանը մարդկանց բաժանում է, ինչը ժամանակին անում էր Մարությանը

«Աստված մի արասցե, վաղը ինչ-որ նոր իշխանություն է ձևավորվում, մութ ուժերը հետ գան և ուզեն հրապարակային քննարկումներից զերծ մնալ և ինչ-որ բաներ կոծկիչ զեկուցվող հարցերով, ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի էդ հարցը բարձրաձայնելու և ավելի մեծ աղմուկ կբարձրացնի, քան եթե այն զեկուցվող լինի»,- երեկ ավագանու նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Թե ինչ մութ ուժերի մասին է խոսքը և ինչ էր դրանով ուզում ասել փոխքաղաքապետը, Oragir.News-ը հետաքրքրվել է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկայանից, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Տիգրան Ավինյանն ինքը հենց մութ ուժերի արդյունք չէ, հետևանք է, այսինքն՝ արդյունքը դրական գործունեության արդյունք է։ Ավինյանը ինքը հենց ամենամութ ու ամենավտանգավոր ուժերի հետևանք է, որը պատուհասել է հայոց աշխարհին և սպառնում է Երևանի լինելիությանը։ Եվ աստված մի արասցե, որ Ավինյանը ստանձնի քաղաքապետի պաշտոնը, որին ինքը հավակնում է, անգամ մեռելային ողբերգության ֆոնին ինքը չվարանեց ու հայտարարեց, որ հավակնում է Երևանի քաղաքապետի պաշտոնին այն դեպքում, երբ դիակները դեռ փլատակների տակ էին, և մասունքները ու մարդկանց ոսկորները դեռ անհայտ էին, ինքը երջանկացած դա էր հրապարակում, և այսօր էլ մենք տեսնում ենք, որ նա շարունակում է իր քարոզարշավը, և քարոզարշավին զուգահեռ չի մոռանում սևացնել այն կառավարություններին, որոնց ժամանակ հայոց մայրաքաղաքը և հայոց սահմանները անառիկ են եղել, ՀՀ-ն ունեցել է արժանապատվություն, իսկ ղեկավարը՝ ողնաշար։ Եվ քաղաքապետարանում թեկուզ եղել են բազում թերություններ, ու ինքս քննադատել եմ նախկին իշխանություններին, բայց ամեն դեպքում գոնե եղել է պետություն, եղել է պետականություն, և որևէ մութ ուժերի ծառայողը չեն եղել։ Լիահույս եմ, որ ՌԴ ղեկավարի այցը ՀՀ բազում փոփոխություններ կբերի, ամենակարևոր փոփոխությունը կլինի այն, որ ՀՀ-ում իշխանափոխությունն էլ ավելի կմոտենա, և ՀՀ-ն կմաքրվի այն մութ ու վտանգավոր ուժերից, որոնք ոչնչացնում են Արցախը, սպառնում են Սյունիքի գոյությանը, սպառնում են Տավուշին, Գեղարքունիքին ու սպառնում են ամբողջ հայության լինելիությանը։ Ավելին, այդ մութ ուժերը Երևանի քաղաքապետի պաշտոնին այն ժամանակ հավակնող Հայկ Մարության, չեմ վարանի և կասեմ, «կապիկի, մեյմունի» միջոցով ամբողջ հայությանը բաժանեցին սևերի ու սպիտակների և այնպիսի հոծ ու տարանջատիչ գծով արեցին այդ ամենը, որ մինչ այժմ հայությունը պառակտված է սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների։ Մենք պետք է հասկանանք , որ այդ մութ ու դավադիր ուժերն այսօր ղեկավարում են ՀՀ-ն ու Արցախը և ՀՀ մայրաքաղաքը, որը շատ կարևոր ստրատեգիական, դիվանագիտական, տնտեսական նշանակություն ունի, և այս բախտորոշ փուլում քաղաքապետի պաշտոնին հավակնող անձինք պետք է լինեն ոչ թե այնպիսին, որոնց ոչ թե պետք է ծաղրել, որոնք իրենց գործունեությամբ վնասում են մեր պետականությանը, այլև պետք է ունենան հայրենիքի զգացողություն ունեցող, վեհ գաղափարների ու արժեքների կրող պետական այրեր կամ կանայք։ Ես համարձակորեն ուզում եմ ասել, որ Երևան քաղաքն այն քաղաքն է, որը ունի սիրո կարիք, և սխալ չի լինի, որ որևէ հայուհի պատասխանատվություն ստանձնի քաղաքապետի պաշտոնը, և եթե Կառավարությունն էլ փոխվի, և իրականում գան այն կառավարիչները, որ կարողանան անսասան պահել մեր երկիրը, արժանապատվությունը վերադարձնել, հայ մարդուն վերադարձնել իր ձիգ ողնաշարն ու բաց ճակատը, որտեղ չկան այլասերվածներ, առավել ևս այլասերված համայնքնի ներկայացուցիչները չեն հավակնում լինել օրենսդիրում, Կառավարությունում, կամ ավագանիում, որ չգիտեն՝ Գայանե Մելքո՞ն է, թե՞ ինչ»։

Աղեկյանի խոսքով՝ երևանցին ունի արժանապատվություն, և կրում է իր մեջ երևանցի լինելու մշակույթը. «Իրական երևանցիներիները ունեն իրավունք՝ ունենալու այնպիսի քաղաքապետ, որը հստակ այդ արժեքների կրողն է ոչ թե խոսքով, այլ գործով։ Մենք ունեցել ենք այնպիսի քաղաքապետներ, որոնցով ոչ միայն հպարտացել ենք, որոնց համար երբևէ չենք ամաչել։ Իսկ այն մութ ուժերը, որոնց մասին երբևէ խոսում է Տիգրան Ավինյանը, ում կյանքի միակ նպատակն է այդ աթոռին նստել, և վայելել այդ թվացյալ ցոփ ու շվայտ կյանքը, դրանք անցողիկ ու ժամանակավրեպ են։ Վստահեցնում եմ՝ Երևանն ունենալու է քաղաքապետ, բայց դա չի լինելու քաղաքապետը»։