Ներքին 3 տարի առաջ - 12:27 23-11-2022

ՄՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ «Սև ուրբաթ»-ի ժամանակ կիրառվող զեղչերին և այլ ակցիաներին առնչվող խախտումներից

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:

«Հիշեցնում ենք, որ այս տարվա հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել Հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով կարգավորումներ են սահմանվել զեղչերի և այլ ակցիաների համար: Ըստ այդմ՝

🔹ապրանքի կամ ծառայության գինը զեղչվում է նախորդ ամսվա միջին գնից,

🔹ակցիա իրականացնողն ապահովում է միջին և զեղչված գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար,

🔹միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչը կիրառվում է ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն 1/5-րդի նկատմամբ: Օրինակ՝ եթե հայտարարվում է 20-70% կամ մինչեւ 70% զեղչ 100 ապրանքի համար, դրանցից առնվազն 20-ը պետք է զեղչվի 70%-ով,

🔹զեղչերի և այլ ակցիաների իրականացման առավելագույն ժամկետը 3 ամիս է,

🔹ակցիա իրականացնողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ,

🔹նոր պահանջներ են սահմանվել նաև ակցիաների իրազեկման համար, մասնավորապես պարտադիր պետք է նշվի ակցիայի բնույթը, մեկնարկի և ավարտի օրերը և այլն, իսկ ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել:

Oրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում կարող է նշանակվել տուգանք տնտեսավարողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 %-ի չափով»,-ասվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք