Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:07 22-11-2022

Ավագանու օրակարգում կհայտնվեն գաղտնի և չզեկուցվող հարցեր

Երևանի ավագանու օրակարգում կհայտնվեն գաղտնի և չզեկուցվող հարցեր։ Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հավաստիացրել է, որ խնդիրն այն չէ, որ ինչ-որ բան թաքցվի հասարակությունից, այլ քաղաքային մարմնի աշխատանքի արդյունավետության կազմակերպումը։ «Ավագանու անդամը կարող է հանդես գալ գրիֆի փոփոխության առաջարկով և հարցը դարձնել զեկուցվող, կամ ներկայացնել ընդունվող որոշման մանրամասները ավագանու նիստի ժամանակ»,- պարզաբանել է նա։

Հարցը վիճելի թվաց ավագանու անդամներին: Նրանցից մի քանիսը նախագիծը խնդրահարույց համարեցին:

Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց, որ նախագծի նպատակը ամենևին էլ գաղտնիության մեջ չէ, այլ արդյունավետության:

Նշենք, որ չնայած ավագանու անդամների մի մասի դժգոհությանը` համապատասխան որոշումն ընդունվեց։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս