Արտաքին 3 տարի առաջ - 12:28 20-11-2022

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը չեղարկել է վերջին երեք տարվա առաջին այցը Ճապոնիա


Սաուդյան Արաբիայի թագաժառանգը չեղարկել է վերջին երեք տարվա իր առաջին այցը Ճապոնիա։ TBS-ի փոխանցմամբ՝ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բն Սալմանը պետք է հանդիպեր վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։

Դեռեւս պարզ չէ, թե ինչու է այցը չեղարկվել։ Ուրբաթ օրը արքայազնը Թաիլանդում մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ղեկավարների հանդիպմանը եւ հանդիպել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ:

Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարարությունը խնդրել է չեղարկել «Vision 2030» բիզնես ֆորումը, որը նախատեսված է նոյեմբերի 21-ին:

Ճապոնիան Սաուդյան Արաբիայի ամենակարեւոր տնտեսական գործընկերներից մեկն է. ըստ Bloomberg-ի հավաքած տվյալների նրանց միջեւ առեւտուրն անցած տարի կազմել է մոտ 34 միլիարդ դոլար: Թագավորությունը Ճապոնիայի հում նավթի խոշորագույն մատակարարն է՝ օրական վաճառելով մոտ 1 միլիոն բարել։

Անցյալ ամիս Սաուդյան Արաբիայի կառավարությունը հայտարարել էր, որ բժիշկներն արքայազնին խորհուրդ են տվել զերծ մնալ «միջքաղաքային եւ առանց կանգառ օդային ճանապարհորդություններից»՝ ականջի խնդրի պատճառով: Նա բաց է թողել Արաբական լիգայի գագաթնաժողովը Ալժիրում, ինչպես նաեւ նոյեմբերի սկզբին չի մեկնել Հնդկաստան:

Այնուամենայնիվ, նա այս շաբաթ մեկնել է Ինդոնեզիայում կայանալիք G20 գագաթաժողովին եւ հինգշաբթի անցել Հարավային Կորեա: Այնտեղ նա հանդիպել է նախագահ Յուն Սեոկ Յոլի եւ տեղի գործարարների հետ։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ