Նոյակերտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
copy image url

Նոյակերտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ներքին 2 տարի առաջ - 09:51 19-11-2022
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 00:33-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյակերտ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:44-ին, մարվել` 03:21-ին: Այրվել են տան փայտե դռները, պատուհանները, գույքն ու հատակը (մոտ 50 քմ)։