Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:55 09-11-2022

Լուկաշին գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։52-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշին գյուղի Թամանյան փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:41-ին:

Այրվել են խոհանոցի, հյուրասենյակի և ննջասենյակների փայտե դռները՝ մասամբ և կենցաղային իրեր (մոտ 30 քմ)։

Ամենից շատ դիտված