Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:58 18-11-2022

Փամբակ գյուղում բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային, կա 4 զոհ․ թարմացված

Նոյեմբերի 18-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա 4 զոհ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել է նաեւ Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը, ովքեր նույնպես դեպքի վայրում հերթապահություն են կատարում, որպեսզի անհրաժեշտության դեպքում, եթե պետք լինի, անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն:

Ինչպես հայտնում է լրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, եւ մահացածների ինքնությունը: