Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:16 18-11-2022

Անհասկանալի է, թե ինչպես է ԱՄՆ դեսպանատունը նման տեղեկությունն ավելի շուտ ստանում, քան մեր պատկան մարմինները․ միջազգայնագետ

ԱՄՆ դեսպանության հայտարարությունը պարզապես հերթական հայտարարություն չէ։ Փորձը ցույց է տալիս, որ և՛ Տավուշի դեպքերի, և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչպես նաև այս վերջին՝ սեպտեմբերյան իրադարձությունների հետ կապված, նման հայտարարությունից հետո անպայման իրավիճակն այնտեղ լարվում է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության էջի թարմացված հայտարարությանը։

Այնտեղ, դեռևս այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններից հետո դեսպանության աշխատակիցներին ու նրանց հարազատներին արգելվում էր այցելել Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր։

«Առավել ևս անհասկանալի է դառնում, թե ինչպես է Միացյալ նահանգների դեսպանատունը նման տեղեկությունն ավելի շուտ ստանում, քան անգամ մեր պատկան մարմինները։ Ես չեմ կարծում, թե սա ուղղակի արված հայտարարություն է։ Ամեն դեպքում, իհարկե, լարվածություն կա և, հաշվի առնելով, այս «խաղաղության պայմանագրի», իմ կարծիքով, փակուղում հայտնվելու փաստը՝ լարվածության աճի վտանգ կա։ Նշված հարցերում կարող է լինել նաև բախումների վտանգ։ Հետևաբար, ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, կարծում եմ, պետք է լուրջ մոտենալ»,- ասաց միջազգայնագետը։

Փորձագետը որպես փաստ արձանագրեց ադրբեջանական կողմից գրեթե ամենօրյա սկզբունքով սանձազերծվող սահմանային լարումները։

«Երբ կրակոցներ են լինում և ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանին, փորձը ցույց է տալիս, որ, ինչպես նախորդ անգամ, իրենք «հող են նախապատրաստում» ռազմական ագրեսիան սկսելու, որպեսզի ասեն, թե իրենք պաշտպանվում էին, զգուշացնում էիք, որ Հայաստանը գործողություն է անում»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այս փուլում քաղաքական դաշտում հաջողության չհասնելու դեպքում Ադրբեջանը կարող է դիմել հերթական արկածախնդրության։

«Ադրբեջանին կարծես թե չի հաջողվում ստանալ այն, ինչ ինքն ուզում է՝ «Զանգեզուրի միջանցքը», և դա փորձելու է անել զինված ճանապարհով։ Բայց, կարծում եմ, որ սա Ալիևի համար էլ արկածախնդություն է լինելու, որովհետև չեմ կարծում, թե միջազգային հանրությունն այս անգամ կբավարարվի բացարձակապես կոչերով։ Այս անգամ ինքն ստիպված է լինելու նաև լուրջ բախման մեջ մտնել տարածաշրջանային ուժերի՝ այդ թվում, իհարկե, առաջին հերթին Իրանի հետ, ինչպես նաև մեր։ Բնական է, որ պատասխանը լինելու է և հայտնի էլ չէ, թե սա ինչով կարող կարող է ավարտվել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի