Ներքին 1 տարի առաջ - 14:00 18-11-2022

Հակահարձակման օպերացիան իր նպատակին չի հասել, քանի որ առանցքային հրամանատարը տեղ չի հասել․ փաստաբան


Ջալալ Հարությունյանին ներկայացվել է մեղադրանք երկու դրվագով, որոնցից առաջինում իր գործողությունները դեռ տարիներ առաջ ծրագրված են եղել, իսկ նպատակին չի հասել այլ պատճառներով․ այսօր հրավիրված ասուլիսին նշեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

Առաջին դրվագը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, երկրորդը՝ 2020թ․ 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած, հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։

Ըստ մեղադրանքի՝ հակահարձակման օպերացիայի հետ կապված մեղադրանքը մի քանի տարր է պարունակում․ Ջալալ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է օպերացիա այն պայմաններում, երբ հակառակորդը իբր եղել է 1/5-ին, այսինքն՝ առերևույթ մենք հնարավորություն չենք ունեցել հաջողությամբ պսակել այդ հակահարձակումը։ Եվ հակառակորդի ուժերի այդպիսի առավելության պայմաններում հակահարձակումը հակասում էր մեր գործող իրավական ակտերին։

Ըստ փաստաբանի՝ այս օպերացիան համապատասխան փաստաթղթերով նախատեսված գործողություն է եղել։

«Դեռ տարիներ առաջ մեր ռազմական ոլորտի փորձագետներն ունեցել են համապատասխան փաստաթղթեր ամենաբարձր մակարդակով, որի համաձայն հակառակորդի կողմից հարավային հատվածում՝ Արաքսի աջ ափով առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։

Այսինքն, այս քայլը նախապես ծրագրավորված, համապատասխան փաստաթղթերով եկած քայլ է եղել։ Եվ երբ այդ ծրագիրը կազմվել է, այդ ժամանակ եղել են տվյալներ հակառակորդի ուժային առավելության մասին՝ ընդհանուր առմամբ 1/ 2.4 հարաբերակցոությամբ։ Այսինքն՝ մեր պետությունը ունեցել է քաղաքականություն, որ հակառակորդի՝ 2.4 առավելության պայմաններում հարավային հատվածներում ներթափանցման դեպքում պետք է կատարվի հակահարված և թշնամու թիկունքի սնուցումը պետք է կտրվի։ Եվ Ջալալ Հարությունյանն ինքն իրենից չի հնարել։ Այս փաստաթղթին հասանելիություն ունեցող անձանց կողմից հարցը բարձրացվել է՝ ժամանակն է կատարել հակահարձակումը»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ այդ պահին Ջալալ Հարությունյանի ունեցած տվյալները վկայել են, որ հարաբերակցությունը նույնն է, ինչ փաստաթղթում, մինչդեռ պատերազմի ավարտից ամիսներ անց եզրակացրել են, որ հարաբերակցությունը եղել է 1/5-ի։ Նա կասկած հայտնեց այդ տվյալի իսկության վերաբերյալ՝ նշելով, որ եթե նույնիսկ դա, ճիշտ է, պետք է հաշվի առնել, որ այդ պահին այն հայտնի չի եղել Հարությունյանին, և կարող էր հասու լինել միայն ամիսներ անց։

«Նաև ասեմ, որ հարձակման կոնկրետ ուղղությամբ հակառակորդը չի ունեցել մեր նկատմամբ առավելություն։ Այս առավելությունը, որի մասին խոսվում է, վերաբերում է ընդհանուր ուժերի՝ մեր և հակառակորդ ուժերի հարաբերակցությանը։

Բայց խոսքը կոնկրետ ուղղությամբ՝ Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղու ուղղությամբ հակահարված կազմակերպելուն։ Այդ ուղղությամբ եղել են հետախուզական տվյալներ, կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ, և մենք հստակ տվյալներ ենք ունեցել, որ ունենք առավելություն։

Այսինքն՝ ռեզերվային ուժերը, որ կարող են ներգրավվել այդ օպերացիային, մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան այն ուժերը, որ այդ տարածքում տեղակայված են։ Եվ պատահական չէ, որ այդ հակահարձակումը ունեցել է բավական լավ արդյունքներ»։

Փաստաբանը նշեց, որ նպատակն էր, որ հայկական ուժերը ամրանար մայրուղում և կտրեր հակառակորդի սնուցումը տեղի չի ունեցել այլ պատճառներով։ «Հակառակորդը հարյուրավոր զոհեր է ունեցել։

Հայկական՝ գրոհի անցնող զորքը բաժանված է եղել երկու, այսպես ասած, խմբավորումների և աջ թևով մխրճվող հատվածը կռվի հենց առաջին ժամերին 150 հոգանոց հակառակորդի խումբ է ոչնչացարել։

Դրանից հետո ևս երկու փոքր խումբ է ոչնչացրել միայն աջակողմյան հարվածի ժամանակ։ Երբ մեր ընդհանուր զոհերի քանակը տարբեր հաշվարկներով 12-20-ի շրջանակում է»,- ասաց նա։

Փաստաբանն ընդգծեց նաև, որ այդ հակահարձակման արդյունքում շրջափակումից դուրս է բերվել 16 զինծառայող, որոնց գերության հարցը «ժամերի-օրերի հարց է»։ Այս փաստն ընդունել է նաև քննչական մարմինը։

Եղել է նաև հակառակորդի զինտեխնիկայի գրավում։ «Ձախակողմյան հատվածում յուրային ուժերը հասել են Ջաբրայիլ-Հորադիզ մայրուղուն ու մնացել այնտեղ ամրանալուն, որը չի կատարվել տարբեր պատճառներով»։

Նա չնշեց, թե որ օղակում է եղել խնդիրը, սակայն հաղորդեց, որ հակահարձակման ժամանակ եղել է առանցքային կարևորության հրամանատար, որը, իր խոսքով, տեղ չի հասել զրահատեխնիկայի խափանման պատճառով։

«Աջակողմյան հատվածում մենք ունեցել ենք ընդամենը երեք զոհ, բայց հակառակորդն ունեցել է 150-200 զոհ։ Դա հաշվարկվել է, ոչ ոք դա չի հերքում»։

Հետագայում, նրա խոսքով, եղել է օպերացիայի կանգ, որը համաձայնեցված չի եղել հրամանատարի հետ, այլ կապված է եղել զինտեխնիկայի խափանման հետ։ Փաստաբանը կրկին ընդգծեց, որ տեխնիկան չի խոցվել, այլ՝ ուղղակի խափանվել է։

«Հարգելիներիս, բանակի հրամանատարը պիտի գնա, բանակի ներսում զրահատեխնիկան հերթով, հատ-հատ ստուգի՞, խոդի տա, քշի՞»,- հարցրեց փաստաբանը՝ նշելով, որ նրան զեկուցել են, որ տեխնիկան պատրաստ է 99 տոկոսով, և տեխնիկայի համար պատասխանատուներին պետք է փնտրել այլ տեղերում։

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
13:54 Աննա Հակոբյանին ստորացնում են անմար կրակի մոտ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
14:57 Ինչո՞ւ եք խոժոռվել, չգիտե՞ք, որ Արցախը Հայաստան է. քաղաքացին՝ Աննա Հակոբյանին
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան