Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:15 18-11-2022

Զինվորականներից շատերը չեն կարողանալու հաղթահարել ատեստավորումը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Բանակում դժգոհ են առաջիկա ատեստավորման հեռանկարից, ասում են՝ քչերն են կարողանալու հաղթահարել։ ՊՆ մեր աղբյուրն ասում է, որ հայտնի են ատեստավորման ուղղությունները, դրանք են «Կրակային պատրաստություն»՝ պարտադիր, «Ֆիզիկական պատրաստություն»՝ պարտադիր, եւ 50-60 հարցանոց հարցաշար` ըստ ոլորտի: Օրինակ, ֆինանսական վարչություններում հարցեր՝ ֆինանսների գծով, կապի վարչությունում՝ կապի եւ տեխնոլոգիաների մասին։ Բայց ՊՆ ֆինանսիստները պետք է հանձնեն նաեւ «Կրակային պատրաստություն», «Ֆիզիկական պատրաստություն» եւ եթե չհաղթահարեն առաջին փուլը, ատեստավորման եւս 2 հնարավորություն կստանան՝ չհաղթահարելու դեպքում դուրս կմնան համակարգից:

Մեր աղբյուրի պնդմամբ` բարդ է լինելու նաեւ հմուտ, գործի գիտակ զինվորականների համար, ովքեր հրաշալի տիրապետում են զինվորական գործին, լավ հրամանատար կամ սպա են, սակայն հնարավոր է տեսական բնույթի հարցերին չկարողանան պատասխանել եւ դուրս մնան համակարգից: Ատեստավորման գաղափարը բարձրաստիճան զինվորականներին դուր չի եկել: Նրանցից շատերը դժգոհում են, թե ինչպե՞ս է ստացվում, որ ոստիկանությունում կամ ԱԱԾ-ում, առանց որեւէ ատեստավորման, ահռելի աշխատավարձեր են ստանում, սակայն բանակը, որ պետք է լիներ այսօր ամենակարեւոր ինստիտուտը, անտեսվում է: Ատեստավորման նախագիծը կհաստատվի դեկտեմբերի վերջին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ