Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:24 17-10-2022

Կամ մենք ունենալու ենք անորակ առողջապահություն, կամ չեն կարողանալու դա անել. Մանասյանը համընդհանուր ապահովագրության մասին

«Հիմա էլ կարելի է հայտարարել բոլորդ ապահովագրված եք, ոչ ոք բժիշկներին փող չի տալու»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց բժիշկ Հայկ Մանասյանը՝ անդրադառնալով համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագծին։

Հիշեցնենք՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտի հնգամյա զարգացման ռազմավարությունը և այդ համատեքստում՝ համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագիծը:

Բժիշկ Մանասյանը նշեց, որ այդ հնգամյա զարգացման ռազմավարությունը դուրս է իրենց կառավարության կառավարման ժամկետից և այդքան էլ ճիշտ չէ ծրագրում նշել մի ժամկետ, որը դուրս է իրենց պաշտոնավարման ժամկետից։

«Ապահովագրության հարցը շատ լուրջ հարց է։ Իրենք ժամկետ են ասում, որ իրենց իշխանավարման ժամկետից դուրս է, եթե իրենք իրենց իշխանավարման ժամկետի համար ինչ-որ բան հայտարարեն՝ դա մի քիչ լուրջ կլիներ, բայց այդ ժամկետից հետո, կարող է իրենցից հետո գալիս է ինչ-որ սուպերմեն և այդ պրոյեկտը իրականացնում է, ավելի ճիշտ կլիներ իրենք ասեն, թե 23-ին, 24-ին ինչ է լինելու, այսինքն մի ժամանակացույց դնեին և ըստ ժամանակացույցի համոզեին, ցույց տային, որ մենք տեսնեինք մի տարում ինքն իր խոստացածը կատարում է, այդ 27-ին հասնելու համար»։

Բժիշկն ընդգծեց, որ եթե 2027թ-ին բոլորը պետք է ապահովագրված լինեն, ապա երկուսուկես տարվա ընթացքում գոնե հիսուն տոկոսը պետք է ապահովագրված լինի և հարց հնչեցրեց. «Եթե ինքը ասում է 27թ-ին բոլորը ապահովագրված կլինեն, հիմա 2,5 տարի հետո բնակչության 50 տոկոսն ապահոված կլինի՞»։

Հարցին, թե ներկա պահին էլ պետպատվերով կատարված բուժման դիմաց մեծ պարտք ունի բուժհաստատություններին, որը դեռ չի վճարել, ինչքանով է իրատեսական, որ հինգ տարի հետո բոլորի համար կարողանա ապահով անվճար բուժօգնություն, Մանասյանն ասաց. «Ինչպես հիմա են հարցերը լուծում, նույն ձևով էլ 27-ին են լուծելու, կնստեն կասեն հիմա այսքան է ստացվում մեր մոտ, եթե իրենք ասեն, որ 27 թվականից ոչ ոք գումար չի ծախսելու իր գրպանից առողջապահության համար, ես կարծում եմ մենք ունենալու ենք շատ անորակ առողջապահություն, կամ չեն կարանալու դա անեն, այսինքն՝ կամ լինելու է անորակ, կամ չի կարող այդպիսի բան լինել, որ ոչ ոք ոչ մի կոպեկ փող չծախսի ապահովագրության վրա»։

«Ես չեմ հավատում, որ նրանք կարող են այնպես անել, որ ոչ ոք, ոչ մի կոպեկ չծախսի և ստանա որակյալ առողջապահություն։ Դա հնարավոր է իրականացնել մասնակիորեն, բայց դրա համար ոչ պոպուլյար շատ որոշումներ պետք է լինեն, շատ ցավոտ և վճռական որոշումներ, իսկ այդ ցավոտ ու վճռական որոշումները, այս պոպուլիստական կառավարությունը չի կարող իրականացնել»,- ընդգծեց Մանասյանը։

Հարցին, թե ինչ որոշումների մասին է խոսքը, Մանասյանն ասաց. «Կադրային ջարդ, ապահովագրության համար ամենամսյա վճարների գանձում, թոշակառուներից, նպաստառուներից ամենամսյա ապահովագրական վճարների գանձում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ