Ներքին 3 տարի առաջ - 21:58 17-11-2022

Նոր պատերազմի վտանգ ես տեսնում եմ անընդհատ․ ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան

«Ազատություն» ռադիոկայանի «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրը ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանն է։ Հարցազրույցի ընթացքում Խարազյանը խոսել է բանակցային հնարավորությունների, ռազմական բալանսի, նոր պատերազմի մասին։

«Ես չէի ցանկանա խորանալ բանակցությունների մանրամասների մեջ և օպերատիվ մեկնաբանություններ տալ գոյություն ունեցող սկզբունքների, փաստաթղթերի շուրջ, կողմերի միջև ընթացող բանակցությունների մասին։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը մի քանի խնդիր ունի։ Նախ՝ պատերազմի ավարտի նման իրավիճակում գնալ բանակցության՝ նշանակում է գնալ ամենաթույլ իրավիճակում բանակցել, այս պարագայում Հայաստանի համար ակնկալել Արցախի համար ավելի բարենպաստ կարգավիճակ, քան Հայաստանը փորձել է ունենալ 1994 թվականից ի վեր այդ ժամանակահատվածում ընթացող բանակցություններում, դժվար է։ Չի կարելի ակնկալել մի բան, որը ավելի լավը կլիներ, քան առաջ եղել է հայկական կողմի համար՝ հաշվի առնելով պատերազմի այս փուլում ուժերի դասավորվածությունը։ Եվ սա մեծ խնդիր է առաջ բերում այն առումով, որ հայկական կողմերը բանակցելիս ստիպված են լինելու հաշվի նստել Ադրբեջանի կողմից այն անզիջում դիրքորոշման հետ, որ Արցախը պետք է ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Հայկական կողմի համար սա շատ մեծ դժվարություն է։ Շատ դժվար պետք է լինի բանակցությունների գնալիս խոսել Արցախի մեկ այլ կարգավիճակի մասին, քան այն, ինչ Ադրբեջանը ռազմի դաշտում կարողացել է հաջողությամբ իր օգտին արձանագրել»։

Խոսելով Ադրբեջանի ռազմական ուժերի, Թուրքիայի դաշնակցության մասին՝ Խարազյանը ասաց, որ Ադրբեջանը ավելի նպաստավոր դիրքում է, քան Հայաստանը։ Նախկին փոխդեսպանը նշեց, որ որքան հեռանում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից, Ադրբեջանը կարողանում է ամրապնդել իր դիրքերը իր կողմից գրաված տարածքներում։

Պատասխանելով այն հարցին, թե կա ռազմական նոր էսկալացիայի վտանգ, Խարազյանը ասաց․ «Այդ վտանգը ես տեսնում եմ անընդհատ, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի կարողացել արժանի հակահարված տալ ադրբեջանական այս կամ այն պրովոկացիոն գործողություններին և չի կարողացել դա անել հետևողականորեն, համակարգված և այնպես, որ Ադրբեջանը երկրորդ անգամ նման ռիսկ իր վրա չվերցներ ոտնձգություն կատարելու ու Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության և ազատության նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան