Նրանց կարծիքով 3 տարի առաջ - 22:51 21-03-2023

Հերթերը մի կողմից են, իշխանական գզվռտոցը՝ մյուս կողմից․ Արցախում պատերազմի վտանգ են տեսնում

«100 օր է՝ արցախցիները գտնվում են ադրբեջանական շրջափակման մեջ։ Անհանգստությունը մարդկանց մեջ գնալով ավելանում է։ Երեք ոստիկանների մահից հետո ավելի շատ ենք տեսնում պատերազմի վտանգը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» թերթի նախկին խմբագիր, Արցախի Հանրային հեռուստատեսության «Կոչեմ ապրողաց» հաղորդաշարի խմբագիր֊հեղինակ Լուսինե Զաքարյանը։

Նրա խոսքով՝ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ սնունդը, միրգն ու բանջարեղենը կտրոններով են, հոսանքը պարբերաբար անջատվում է, գազամատակարարման խնդիրը կա։ Խանութներում ահավոր հերթեր են։ Ապրանքների սահմանափակ լինելու պայմաններում համատարած թանկացումներ են սկսել․ «Հիվանդներ կան, որ վիրահատության կարիք ունեն, երեխաների վիճակն է ծանր ու այդ ամենին գումարած իշխանական գզվռտոցները։ Վերահսկողություն չկա ոչ մի տեղ»,-ասում է։

Արցախում 120 000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են, արդեն 100 օր սպասում են ճանապարհի բացմանը: Լուսինե Զաքարյանը վստահեցնում է՝ արցախցիներն ամուր են, չհանձնվող․ «Ամեն ինչից անկախ կյանքը շարունակվում է, բայց ինչքան կարանք դիմանանք։ Մենք էլ մարդ ենք ու էս անտարբերությունը խեղդում է, ջլատում»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան