Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:34 17-11-2022

ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և ընտանիքի անդամներին Հայաստանի հարավ-արևելք գնալը դեռ արգելված է


Թարմացվել են Հայաստան ուղևորվող անձանց տրվող խորհուրդները․ տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջից։ Այստեղ արտացոլվել է սեպտեմբերի 23-ին ԱՄՆ դեսպանության կայքում ԱՄՆ քաղաքացիների համար հրապարակված զգուշացումը, որտեղ տեղեկություններ էին ներկայացված այն վայրերի մասին, ուր սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից հետո արգելվում էր դեսպանության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների ուղևորությունները, ինչպես նշում է դեսպանատունը, «ոչ էական նպատակներով»։

Հիշեցնենք, որ դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին արգելվում է գնալ Տավուշի մարզ՝ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքները՝ դեպի արևելք, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճի արևելյան և հարավային հատվածներ, Մ10 մայրուղու արևելյան հատված, Արարատի մարզի Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորից արևելյան հատված, Սյունիքի մարզ: ԼՂ ճանապարհորդությունը ևս շարունակվում է արգելված մնալ:

Հիշեցնենք, որ ՌԴ դեսպանատունն, Ֆրանսիայի դեսպանատունն էլ պաշտոնապես հայտարարել էին, որ զբոսաշրջիկներին խորհուրդ չեն տալիս այցելել Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզեր։ Նոր ցուցումներ չկան, հետևաբար, այս հորդորը մնում է ուժի մեջ։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է