Ներքին 3 տարի առաջ - 17:05 17-11-2022

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիին, Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանին:

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ու անչափահասների արդարադատության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը և նախանշել Դատախազության հետ արդյունավետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

Գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է ոլորտային համընդհանուր բարեփոխումների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել բոլոր շահագրգիռ սուբյեկտների և մասնագետների մասնակցությամբ համատեղ միջոցառումների իրականացման, մարզերի դատախազների համար տեղերում դասընթացների կազմակերպման, իրավական ակտերի փորձաքննության, փորձագիտական և նյութատեխնիկական աջակցության բնագավառում հնարավոր համագործակցությանը:

Ընդգծվել է դատախազների մասնագիտական պատրաստման ու վերապատրաստման ծրագրերում անչափահասների արդարադատության վերաբերյալ դասընթացների և ժամանակակից մեթոդաբանությամբ դրանց դասավանդման կարևորությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ողջունել է իրավական ոլորտում իրականացվող և սպասվող բարեփոխումներն ու պատրաստակամություն է հայտնել Դատախազության հետ սկսել առավել առարկայական համագործակցություն՝ վերոնշյալ ուղղություններով:

Կողմերը պայմանավորվել են մեկնարկել ընթացիկ ակտիվ համագործակցություն և քննարկվող ծրագրերի արդյունավետ իրականացում՝ ապահովելու երեխաների իրավունքների պաշտպանությունը և անչափահասների արդյունավետ արդարադատությունը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին