Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:07 08-11-2022

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Անահիտ Մանասյանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 8-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Դատախազությունից, 2022 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը կազմակերպել և անցկացրել է գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համալրման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարված մրցույթը:
Մրցույթին դիմել և մասնակցել է Անահիտ Արտյոմի Մանասյանը: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովի կողմից միաձայն քվեարկությամբ որոշում է կայացվել դրական եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Անահիտ Մանասյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին նշանակելու վերաբերյալ:

Անահիտ Արտյոմի Մանասյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ծնվել է 1988 թվականի հունիսի 24-ին:
Մասնագիտական գործունեություն
2022 թ. ապրիլից օգոստոս – ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ավագ իրավական փորձագետ,
2015 թ-ից մինչև այժմ - ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ,
2019 թ. հունվար - 2021 թ. հուլիս - Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր,
2017 թ. փետրվար – 2019 թ. հունվար – Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր,
2016 թ. դեկտեմբեր – 2018 թ. մարտ - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական,
2014. – 2016 թթ. դեկտեմբեր - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական,
2013-2014 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,
2014 – 2021 թթ. հուլիս – Դասախոս` ՀՀ արդարադատության ակադեմիայում,
2012 թ.-ին՝ ստաժավորում Հունգարիայի Սահմանադրական դատարանում,
2010-2015 թթ. - ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս,
2009 – 2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական,
2008-2009 թթ. - փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում:
Կրթություն
2016 թ. հունվար-հունիս - ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց,
2010-2013 թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա,
2008-2010 թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (գերազանցության դիպլոմ),
2004-2008 թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (գերազանցության դիպլոմ):
Այլ տվյալներ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
2022թ. մարտից այժմ – Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, 2020թ. օգոստոսից այժմ - Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ,
2020թ. հունվարից 2021թ. հունվար - Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ,
2021թ. փետրվարից այժմ – Ուկրաինայում հրատարակվող «JURIDICA» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
2020թ. հունվարից այժմ – Վարշավայում հրատարակվող «Քաղաքագիտական հետազոտություններ» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
2019 - 2021թ. հուլիս – Եվրոպայի խորհրդի HELP հեռավար հարթակի Հայաստանյան ներկայացուցիչ,
2015 թ.- ից մինչ օրս - ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ,
2015 - 2019թ. - ՀՀ ԲՈՀ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար,
2016 թ.-ից մինչ օրս - «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ,
2014թ.-ից 2017թ. – «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք» ծրագրով՝ ԵՊՀ-ում գործող պետական քննական հանձնաժողովի անդամ,
2018 – 2021 թթ. փետրվար - «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք» ծրագրով՝ ԵՊՀ-ում գործող պետական քննական հանձնաժողովի նախագահ,
2016 – 2017 թթ. - «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ,
2013 – 2020 թթ. - տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ,
2012 – 2018 թթ. - ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի հրատարակչական խմբի անդամ,
2012 – 2017 թթ. - Մոսկվայում հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն» միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային թղթակից,
2008 թ.-ից այժմ - ՀՀ իրավաբանների միության անդամ:
Հեղինակ և համահեղինակ է 11 մենագրությունների, 4 ուսումնական ձեռնարկների և 7 տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում):
Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն) կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին, դասախոսություններով է հանդես եկել միջազգային մի քանի սեմինարների շրջանակներում և արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական հաստատություններում (այդ թվում` Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում):