Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:03 17-11-2022

Ավելի քան 1 միլիարդ դրամ կհատկացվի ճանապարհաշինական 3 ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտելու համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները պետբյուջե վերադարձնելու նպատակով: Որոշմամբ միաժամանակ նախատեսվում է որոշ միջոցառումների գծով գումարներ ավելացնել:

Մասնավորապես՝ 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացվի կենսական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրի, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն և Թալին-Լանջիկ ճանապարհահատվածների շինարարությունն ավարտելու համար:

Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, կենսական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրի համար կհատկացվի 595 միլիոն դրամ, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի համար՝ 460 միլիոն դրամ, իսկ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի համար` 180 միլիոն դրամ:

«Բավականին ճանապարհահատվածներ կան, որոնց շինարարությունը ընթացքի մեջ է: Տաթև-Լծեն ճանապարհահատվածի 20 կմ-ից 18.7 կմ-ը ասֆալտապատ է: Եթե կարողանանք Շամբ-Լծեն հատվածն էլ ասֆալտապատել, կստացվի, որ կկարողանանք ձմռանը ճանապարհն օգտագործել»,- ասել է նախարարը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ձմռանը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն գնացող և այնտեղից եկող բեռնատարները կարողանան երթևեկել այդ ճանապարհով:

Ամենից շատ դիտված

21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
21:50 Անահիտ Ավանեսյանն այցելել է Անի Ավետիսյանի ընտանիքին