Սպորտ 3 տարի առաջ - 23:29 15-11-2022

Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ կոնֆլիկտի, «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին

«Ինտերի» ներկայիս ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակահատվածի, Ժոզե Մոուրինյուի հետ հարաբերությունների, ակումբից հեռանալու պատճառների մասին։

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը մանչեսթերյան գրանդի գույները պաշտպանել է 2018-2019 թվականներին։

Հենրիխը խոսել է հատկապես պորտուգալացի մասնագետի հետ ունեցած կոնֆլիկտի մասին․

«Մի անգամ՝ նախաճաշին Մոուրինյուն ինձ ասաց․ «Քո պատճառով մամուլն ինձ քննադատում են»։ Ես հարցրի՝ «այսի՞նքն․․․ ես դիտավորյալ ոչինչ չեմ անում»։

Այսպես սկսվեցին Մոուրինյուի հետ տարաձայնությունները։ Ես հասկացա, որ Մանչեսթերում անելիք չունեմ։ Ես աշխատում եմ, խաղերին մեծ ծավալով եմ գործում, օգնում եմ թիմին, գոլեր խփում․․․ իսկ ինչ-որ մեկն ինձնից դժգոհ է։ Չէի ցանկանում ժամանակ կորցնել, պարզապես ցանկանում էի ֆուտբոլ խաղալ։

Երբ Մոուրինյուի հետ կոնֆլիկտը եղավ, Վենգերը ցանկացավ ինձ տեսնել «Արսենալում»։ Իմ մանկության երազանքն էր խաղալ «Արսենալում»։ Մտածեցի, որ հեքիաթ է խաղալ Լոնդոնում, ուստի գնացի այդ քայլին»,- Հենրիխի խոսքերն է մեջբերել

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ավելի ուշ հանդես եկավ Մոուրինյուի գլխավորությամբ՝ այս անգամ «Ռոմայում», և հայտնեց, որ մարզչի հետ կոնֆլիկտներն անցյալում են։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ