Բավական է գյուղացու հետևից ընկնենք, կարտոֆիլի նման գնագոյացման պատճառը հումքն է․ Բերբերյան
copy image url

Բավական է գյուղացու հետևից ընկնենք, կարտոֆիլի նման գնագոյացման պատճառը հումքն է․ Բերբերյան

Ներքին 2 տարի առաջ - 13:45 15-11-2022
«Տարին անհաջող էր կարտոֆիլի համար, ընդհանրապես գյուղատնտեսությունում տերմին կա կոնկրետ կուլտուրաների համար հաջող տարի է լինում և վատ տարի է լինում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ խոսելով այս տարվա Հանրապետությունում ստացված կարտոֆիլի բերքից։

Բերբերյանը նշեց, որ նախորդ տարիների ստացված արդյունքի հետ համեմատած է բերքը քիչ, բայց տարածաշրջանում լավագույն կարտոֆիլի լավագույն բերքը մեզ մոտ է։

«Բայց էլի տարածաշրջանում լավագույն բերքը մենք ունեինք, այսօր ամբողջությամբ ինքնաբավ ենք»,- ասաց Բերբերյանը։

Ըստ գյուղատնտեսի՝ նման գնագոյացման համար պատճառ դարձավ թունաքիմիկատների, դիզվառելիքի և պարարտանյութերի գները։

Հիշեցնենք, որ այս պահին կարտոֆիլի նվազագույն գինը շուկայում 350 դրամն է։

«Գյուղացին մեղք չունի այսօրվա գների գնագոյացման հետ, քանի որ կառավարությունն ամեն ինչ արեց, որ դիզվառելիքը գյուղացին թանկ գներով ձեռք բերի, թունաքիմիկատները թանկ ձերք բերի և, հատկապես պարարտանյութը երեք անգամ թանկ ձեռք բերի։

Չնայած, այնտեղ սուբսիդավորվեց, բայց այդ սուբսիդավորումը, գիտեք՝ հիմա մենք բանակցություններ ենք վարում Ռուսաստանի Դաշնության հետ, 14 հազարով հնարավոր է պարարտանյութ ներկրել Հայաստան, բայց գյուղացիների վրա վաճառեցին 22.000-ով, 9000-ով և սուբսիդյա ստացան։

Այս չարաբաստիկ էկոնոմիկայի նախարարությունը այդ թվերը, որ ասում է, ցավոք սրտի, իրականությանը չի համապատասխանում»։

Ըստ Բերբերյանի նման գները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ գյուղացին հումքը ձեռք է բերում եղած գներով․ «Այս վիճակը կմնա, քանի որ հումքը՝ այն, ինչ-որ գյուղացին ձեռք է բերում, բացի սերմացուից՝ սերմացուի գնագոյացումը մնացել է նույնը, նույնիսկ ներկրվող սերմը չի թանկացել, բայց թանկացել է պարարտանյութը, էներգատարները՝ բենզինը, դիզվառելիքը և թունաքիմիկատները։

Հիմնական դրդապատճառը դա է, որի մասին համառորեն լռում են»։

Հարցին՝ եթե այս պահին կարտոֆիլի մեկ կիլոգրամն արժի 350 և ավել, գարնանը մենք կարտոֆիլն ինչ գնով կարող ենք ձեռք բերել, հնարավոր է այս տարվա նման 700 դրամ և ավել արժենա՝ Բերբերյանն ասաց. «Կարծում եմ, որ 500 դրամը չի գերազանցի։ Մի մոռացեք, որ հացի մեկ կիլոգրամը արժի 500-600 դրամ, կարտոֆիլն էլ պետք է ավելի լինի»։

Բերբերյանն ընդգծեց, որ կարտոֆիլի նման գների գոյացման մեջ առհասարակ մեղք չունի գյուղացին. «Բավական է մեր գյուղացու հետևից ընկնենք, դա այն թափթփուկներն են, որ ընդհանրապես հող չեն տեսել, քրտինք չեն տեսել, մենակ ասում են՝ թանկ է, էժան է։ Բավական եղավ էլի, երկու հատ րուգզակ են գցել ուսերին, գիտեն՝ մարդ են»։

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին

Ձեզ գուցե հետաքրքրի