Սպորտ 3 տարի առաջ - 00:15 15-11-2022

Ռոնալդինյոյի, Բուֆոնի հետ՝ միևնույն թիմում․ Մխիթարյանը մասնակցել է կարևոր հանդիպման

Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացել է խորհրդանշական ընկերական հանդիպում մի շարք աստղերի մասնակցությամբ։

Խաղին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հանդիպումն այս անգամ նվիրված էր Դիեգո Մարադոնայի հիշատակին։ Խաղից հետո Հենրիխը 200 մարզիկների թվում հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, նաև իր ստորագրությամբ խաղաշապիկ է նվիրել քահանայապետին։

Հենրիխ Մխիթարյանը միևնույն թիմում է ընդգրկվել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են՝ Ջանլուիջի Բուֆոնը, Պաբլո Սաբալետան, Էրիկ Աբիդալը, Իվան Ռակիտիչը, Ռոնալդինյոն, Խրիստո Ստոիչկովը։

Մրցակից թիմում են եղել Անտոնիո դի Նատալեն, Միրոսլավ Քլոզեն, Չիրո Իմոբիլեն․․․

Հենրիխը գոլային փոխանցում է կատարել Ուգո Ալմեյդային։ Տեսանյութը՝ այստեղ։

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մասնակցել է ընկերական հանդիպման առաջին խաղակեսին, վերջնարդյունքում իր թիմը պարտվել է 3։4 հաշվով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ