Ուղիղ եթեր
Նրանք փախստական չեն, նրանք ընտրություն են կատարել. ազգագրագետը հայաստանում գտնվող ռուսների մասին
copy image url

Նրանք փախստական չեն, նրանք ընտրություն են կատարել. ազգագրագետը հայաստանում գտնվող ռուսների մասին

Ներքին 2 տարի առաջ - 15:59 14-11-2022
ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում, ինչի հետևանքով էլ այնտեղ ապրող հազարավոր մարդիկ, այդ թվում ուկրաինացիներ, տեղափոխվել են Հայաստան, որոշ ժամանակ առաջ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել.

«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները»,- ասել է ՌԴ նախագահը, ինչի հետևանքով մեծ թվով ռուսներ տեղափոխվել էն Հայաստան։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյան Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստան տեղափոխված ռուսների Հայաստանում մշտական բնակության հաստատելու հնարավոր լինելուց, ասաց.

«Չեմ կարող ասել, դա հետազոտական խնդիր է, աչքաչափով չենք կարող ասել՝ ինչ սոցիալական շերտի մարդիկ են, ինչքանով են նախապես կապված Հայաստանի հետ, ինչ սոցիալական կապեր կարող են հաստատվել նրանց միջև հազար ու մի տարբերակ կա։ Նրանք փախստական չեն, նրանք ընտրություն են կատարել»։

Հարցին, թե կլինեն մարդիկ, ովքեր էլ չեն վերադառանա, կմանան Հայաստանում, Խառատյանն ասաց. «Կլինեն, հավանական է»։

Հետաքրքրվեցինք Խառատյանից, թե ինչ ազդեցություն կունենա, որոշ թվով ռուսների Հայաստանում մշտական բնակություն հաստատելը Հայաստանի դեմոգրաֆիկական կազմի վրա, Խառատյանն ասաց.

«Դա կապված է քանակությունից, թե ինչքան կմանան, և ինչ կերպ կմնան, եթե մնան մի 2000- 3000 մարդ՝ չեմ կարծում, որ որևէ ազդեցություն կունենան։

Հայաստանում միշտ ռուսական համայնք է եղել՝ նվազել է, աճել է, նորից է նվազել, նորից է աճել։ Հայաստանում եղել է ռուսական մշակութային ակտիվ ազդեցության շրջան, եղել է պասիվ գոյության շրջան, սրանք բոլորը խնդիրներ են, որոնք կարող են ազդել ժողովրդագրական մշակութային երևույթների վրա։

Չեմ կարծում, որ սկզբունքորեն ժողովրդագրական կազմի վրա որևէ էական ազդեցություն կթողնի, երբ խաղաղվի իրավիճակը»։

Ամենից շատ դիտված

17:50 «Մեղրիի միջացքն» էլ Ռամիլ Սաֆարովի անունով կանվանեն․ դա Նիկոլի մոտ էմոցիա չի առաջացնի
15:40 Ինչ մթնոլորտ է ՀԷՑ-ում, աշխատակիցները մասնակցելո՞ւ են վաղվա ցույցին․ խոսնակի պարզաբանումը
15:50 Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
18:00 Ոչ մեկ հայրենիքի մասին չի մտածում․ Լևոնն էլ, Քոչոն էլ, Սերժոն էլ, Փաշօղլուն էլ կաշառակեր են․ հարցում
11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
22:43 Հանուն ապրելու իրենք են կռվում, իսկ հայը` հանուն Հայրենիքի ու մուսուլմանացման չգնալու. լրագրող
22:50 Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին
23:23 Հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ