Արտաքին 3 տարի առաջ - 14:48 13-11-2022

Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբարերությունների օրակարգի արդիական հարցեր՝ այդ թվում նաև քաղաքական և տնտեսական ոլորտներում համագործակցության ակտիվացումը։

Հեռախոսազրույցի ընթացքում Ռաիսին ողջունել է Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու Ռուսաստանի ցանկությունը։ Նա շեշտել է, որ ենթակառուցվածքային կապերի զարգացումը, ներառյալ եվրասիական տարածքում տրանսպորտային միջանցքների ամրապնդումն ու զարգացումը, կհանգեցնի տարածաշրջանում հարաբերությունների առևտրատնտեսական ակտիվացմանը։

Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսության և առևտրի ոլորտում պատվիրակությունների գործունեությանը՝ Իրանի նախագահը կարևորել է երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական խորհրդակցությունների անցկացումը՝ հարաբերությունների մակարդակի բարելավման և համագործակցության ամրապնդման համար։

Պուտինն իր կարևորել է Իրանի առանձնահատուկ աշխարհագրական դիրքը։ Նա ասել է, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը կնվազեցնի ապրանքների փոխադրման ժամանակը և տրանսպորտային ծախսերը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն աշխարհում տնտեսության և առևտրի համար գրավիչ երթուղի կդառնա։ Պուտինը նաև հավելել է, որ առաջիկայում Թեհրան կժամանի 100 հոգուց բաղկացած ռուսական երրորդ խոշոր գործարար պատվիրակությունը։
Պուտինը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Իրանի նախագահին՝ հոկտեմբերի 26-ին Շիրազ քաղաքի Շահ-Չերախի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ