Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:30 12-11-2022

Գեղարքունիքում երեխաներն ուրախացել են, որ ձյուն է եկել, համայնքապետները տխրել են

Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում 2022 թվականի նոյեմբերի 11-ի լուսադեմից սկսվել են ձյան տեղումները։ Գեղարքունիքի մարզի Մարտունու, Ճամբարակի, Գավառի, Վարդենիսի եւ Սեւանի համայնքապետարաններից հայտնում են, որ նոյեմբերի 11-ի ժամը 10-ի դրությամբ արդեն մինչեւ 5 սանտիմետր շերտով ձնածածկույթ է ձեւավորվել ինչպես բնակավայրերում, այնպես էլ բարձրադիր գոտիներում։

Oragir.News-ը կապ հաստատեց Վարդենիսի համայնքնապետ Ահարոն Խաչատրյանի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք դպրոցներում, մանկապարտեզներում շարունակվում է բնականոն աշխատանքը, արդյո՞ք չի տուժել գյուղատնտեսությունը։

Նա պատասխանեց. «Այստեղ՝ Վարդենիսում, ձյուն ընդհանրապես չի էլ նստել, թեթևակի միայն մի տեղ է ձյուն նստել, բայց լավ նստել է միայն սարերում։ Բնակավայրերում ու քաղաքում նորմալ վիճակ է, մանկապարտեզները և դպրոցները բոլորն իրենց ձևով ոնց կան, այդպես էլ աշխատում են, իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներին, ապա դրանք առաջ են գնում, ամեն ինչ իր բնականոն հունով է ընթանում, ոչ մի փոփոխություն չկա։ Մեր բոլոր 34 բնակավայրերն իրենց քաղաքով բնականոն վիճակում են։ Մնացած բնակավայրերից էլ եմ տեղյակ. օրինակ՝ Գավառում ու մնացած բնակավայրերում ձյուն չկա, էլի մենակ սարերում է ձյունը դրել, բայց եղանակն այսօր շատ լավ է, արև է, թվում է, որ սենց պայծառ ու լուսավոր էլ գնալու է մի որոշ ժամանակ։ Ինձ մոտ ոչ մի բան չի փոխվել»։

Գավառի համայանքնապետարան նույնպես զանգահարեցինք, սակայն աշխատակիցը որևէ բանից տեղյակ չէր, իսկ քաղաքապետը արձակուրդում է։ Նշենք նաև, որ բարեբախտաբար, գյուղացիական տնտեսությունները հասցրել են հավաքել բերքը եւ անկորուստ դիմավորել առաջին ձյունը։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է