Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 13:15 12-11-2022

Օտուբանջոյի գոլը ճանաչվել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի լավագույնը

Քվեարկությամբ որոշվել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի լավագույն գոլը։

Լավագույնի կոչմանն է արժանացել «Փյունիկի» ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոյի՝ Բրատիսլավայի «Սլովանի» դարպասը խփած գոլը։

«Հաղթեցի բոլորի շնորհիվ։ Շնորհակալություն քվեարկության համար։ Ես գնահատում եմ այս սերը։ Ես շատ բան պետք է անեմ, որ ցույց տամ՝ գնահատում եմ ձեր աջակցությունը»,- ասել է Օտուբանջոն տեսաուղերձում։

Գոլի տեսանյութը՝ այստեղ։