copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:43 11-11-2022

Եվրոպացիները չեն կարող շրջանցել ԵԱՀԿ՝ 2017 թվականի փաստաթղթում ամրագրված սկզբունքները․ Խ Հարությունյան

Պետք է բանակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 2017 թվականի դեկտեմբերին՝ հետխորհրդային տարածքի պետությունների միջև սահմանազատման և սահմանագծման նպատակով ընդունված ուղեցույցով։
Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Դրանց հիման վրա պետք է բանակցել Ադրբեջանի հետ։ Այն, որ հիմա Մհեր Գրիգորյանը և իր գործընկերը Բրյուսելներում հանդիպում են՝ պետք է բանակցեն այդ փաստաթղթի սկզբունքների հիման վրա։ Ընդ որում, եթե եվրոպացիներն ասում են, որ պատրաստ են օգնել մեզ, որպեսզի բանակցություններն ավելի արդյունավետ իրականացվեն՝ ես կօգտվեի այդ հնարավորությունից»,- ասաց նա։

Խոսրով Հարությունյանը վստահեցրեց, որ այս պարագայում եվրոպացիները չեն կարող շրջանցել ԵԱՀԿ՝ 2017 թվականի փաստաթղթում ամրագրված սկզբունքները, որոնք, իր բնորոշմամբ, շատ կարևոր են։ «Էնտեղ, օրինակ, կա սկզբունք այն մասին, որ սահմանազատման արդյունքում ձևավորվող նոր սահմանը չի կարող դառնալ ապագայում ապակայունացման կամ ռազմական բախումների հնարավորություն ու աղբյուր։ Սա շատ լուրջ բան է։ Այսինքն, եթե եկել եք, մեր վերջին պայմանավորվածությունից հետո գրավել եք բոլոր ռազմավարական բարձունքները, ապա բարի եղեք դուրս գալ այդտեղից, այլապես դա չի դառնա երկարաժամկետ ու անշրջելի խաղաղության սահման։

Կամ, այդ փաստաթղթում ամրագծված մեկ այլ կետ կա, որ սահմանագծումն ու սահմանազատումը չի նշանակում ճանաչել տարածքային ամբողջականությունը։ Դրանք տարբեր բաներ են։ Սա մեր պարագայում շատ էական է։ Կամ սահմանագծման ու սահմանազատման արդյունքում դուք չեք կարող սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զրկել իրենց կենսագործունեության բնական հնարավորույթուններից՝ արոտավայրերից, ջրաղբյուրներից, էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորությունից կամ տրասպորտային հնարավորություններից։

Այսինքն, չի կարող լինել, որ ձեր տունը գտնվի Հայաստանում, իսկ ախոռը՝ Ադրբեջանում»,- հայտարարեց ՀՀ նախկին վարչապետը։

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ այս սկզբունքների շուրջ բանակցությունները ժամանակ են պահանջում։ «Ընդ որում, հայկական կողմը կարող է խնդիրը դնել շատ լուրջ: Հիմա բոլորը խոսում են քարտեզներից, ի՞նչ քարտեզ։ Պետք է նախ և առաջ բանակցել սկզբունքների շուրջ։ Ընդ որում՝ պետք է առաջնորդվել հետևյալ մոտեցմամբ․ եթե վերը նշված սկզբունքներից որևէ մեկը չբանակցված չէ, ապա ո՛չինչ բանակցված չէ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ
00:33 Վաղը քայլերթը դեպի Երևան կշարունակվի Պատարագից հետո