Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:45 10-11-2022

Չկա ջեռուցման մեկնարկային օր․ սա Սովետական Միությունը չէ, որ ասենք` ա՛յ, նոյեմբերի 1-ից ջեռուցումը կլինի. Սարդարյան

Ջեռուցումը լինում է ըստ կարիքի, այսինքն՝ Երևանի որոշ դպրոցներում, որոնք հիմնականում հյուսիսային են, որոնք անհամեմատ ավելի սառն են, քան, ասենք, Էրեբունիում կամ, ասենք, Մալաթիա-Սեբաստիայում, այնտեղ ջեռուցումը միացված է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ քաղաքի մի շարք դպրոցներ չեն ջեռուցվում այն հիմնավորմամբ, որ ջեռուցման մեկնարկը ամսի 15-ից է տրվելու։

«Չնա նման բան․ սա Սովետական Միությունը չէ, որ ասենք՝ ա՛յ, նոյեմբերի 1-ից ջեռուցումը կլինի, սեզոն է սկսվում։ Չկա ջեռուցման մեկնարկային օր որպես այդպիսին, նման միասնական օր, որ Հայաստանի կամ Երևանի բոլոր դպրոցները կամ մանկապարտեզները այսօրվանից սկսած ջեռուցվում են, չկա»,- ասաց Սարդարյանը։

Սարդարյանն ասաց, որ դպրոցներում ջեռուցման մեկնարկը կապված է հիմնականում ֆիզիկական տեղանքի հետ․ «Դպրոցներում, որտեղ համապատասխան եղանակային պայմանների ջերմաստիճաններ կան, այնտեղ դեռ միացված չէ, բացառությամբ այն դասարանների, որոնք ոչ արևկող հյուսիսային կողմի վրա են, այնտեղ համեմատաբար սառն է, էլեկտրական ջեռուցումը միացվում է, մինչև այդ դպրոցները կսկսեն ընդհանուր ջեռուցվել։ Դա ֆիզիկական տեղանքից է, թե որտեղ է կոնկրետ դպրոցը գտնվում»։

Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչությունից էլ Oragir.News-ին հայտնեցին, որ մարզի կրթական հաստատություններում, առհասարակ, ջեռուցման մեկնարկը ուշ է տրվում, բայց այս պահին արդեն տրված է։

«Հիմա ջեռուցվում են բոլոր դպրոցները, որտեղ որ ցուրտ է ըստ տարածաշրջանների, հիմա կոնկրետ Արագածի տարածաշրջանում բավականին ցուրտ է, լեռնային դպրոցներում ցուրտ է, այնտեղ սկսել են ջեռուցումն արդեն, իսկ մյուս դպրոցներում, որոնք ավելի հարթավայրային են, ջեռուցումը լինում է, բայց օրվա կեսին այնքան շոգ է լինում, որ անջատում են, մենք ջեռուցման հետ կապված խնդիրներ չունենք»,- ասացին մարզպետարանից։

Հետաքրքրվեցինք, իսկ մարզում կոնկրետ օր նախանշվա՞ծ է ջեռուցման մեկնարկի համար, պատասխանեցին. «Առաջ նոյեմբերի մեկից սկսում էինք լեռնայինները, 15-ից՝ հարթավայրայինները, հիմա այդ տարբերակումը չկա, եթե ցուրտ է, հո չե՞նք ասի՝ չէ, գիտե՞ք սեզոնը չի մեկնարկել, երեխան չպետք է մրսի, միանշանակ»։

Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետ Կարեն Հունանյանը, պատասխանելով հարցին, թե դպրոցներում ջեռուցման մեկնարկը արդյոք տրված է, ասաց. «Իհարկե տրված է, կարող է լինեն տաք դպրոցներ, օրինակ, հարավում, որ տաք լինի, որոշակի ժամանակ անջատեն, բայց ջեռուցման մեկնարկը արդեն տրված է։ Մեր տանը լինում է, չէ՞, որ տաք է լինում, ջեռուցումը անջատում ենք, ցուրտ է լինում՝ միացնում ենք, այդ գրաֆիկով դպրոցներն անցել են ջեռուցման»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի