Սպորտ 3 տարի առաջ - 16:10 09-11-2022

Հայաստանի հավաքականը նորեկ կունենա

Ռուսական ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի հավաքականում։

«Ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի հավաքականում։ Ներկայացրել եմ փաստաթղթերը և սպասում եմ Հայաստանի քաղաքացիություն ստանալուն»,- ասել է 19-ամյա ֆուտբոլիստը։

Կիսապաշտպանը ներկայում հանդես է գալիս սլովակական «Դուբնիցա» թիմում։

Բագրինցևը հանդես է եկել Ռուսաստանի Մ15, Մ16, Մ17 և Մ19 տարեկանների հավաքականներում։ ԲԿՄԱ-ն, որի հիմնական կազմում Էդուարդը 1 հանդիպման է մասնակցել, ֆուտբոլիստի ծառայությունները հետ ձեռք բերելու իրավունք ունի։

Առաջիկա ընկերական հանդիպումներին Բագրինցևը հրավիրված չէ, ուստի ֆուտբոլիստի միանալը ազգային թիմին կլինի ավելի ուշ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում