Ներքին 3 տարի առաջ - 15:51 09-11-2022

Նա չի այցելել, Շուշին նրա պետության քաղաքն է, որտեղ նա կարող է գտնվել ինչքան ուզում է. Ադիբեկյան

«Նա չի այցելել Շուշի, Շուշին այսուհետ նրա բնակավայրն է, նրա պետության քաղաքն է որտեղ նա կարող է գտնվել ինչքան ուզում է։ Այցը դա նշանակում է կարճատև ժամանակով հյուր գնալ, ինքը հյուր չի գնացել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ խոսելով Ալիևի Շուշի կատարած այցից։

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի օրվա կապակցությամբ այցելել է Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված Շուշի քաղաք։

Հարցին, թե Ալիևը Շուշիում արեց ոչ հայանպաստ հայտարարություններ, ինչու դրանք հայկական կողմից արձագանք չստացան, Ադիբեկյանն ասաց. «Ինչ արձագանք պետք է լինի այն փաստի դեմ, որի տակ ՀՀ իշխանությունները ստորագրություն են դրել։

Հինգ տարով է ռուսական զորքերի տեղակայման համաձայնագիրը ստորագրվել, հինգ տարին երեք տարուց ավարտվելու է, ինչ պետք է ասեն, պետք է ասեն՝ կներեք, այո, Ալիևը ճիշտ է, կամ լավ ենք արել ինչ արել ենք»։

Ադրբեջանագետն ընդգծեց, որ Փաշինյանն ստորագրելու է այն, ինչ իրեն առաջարկելու են։ «Ես շատ անգամ ասել եմ ևս մեկ անգամ կկրկնեմ Փաշինյանն ստորագրելու է այն փաստաթուղթը, որը նրան դեմ են տալու։

Նա ոչ ուղեղ ունի, ոչ ուժ ունի, ոչ հեղինակություն ունի, ոչ հնարավորություն ունի հակաճառել պարտադրվելիք պայմաններին։ Նա անելու է այն, ինչ որ նրան ասելու են, որովհետև ինքը բացարձակապես պատկերացում չունի՝ ինչ բան է ՀՀ շահեր, ինչ բան է ապագա, ինչ բան է պատասխանատվություն, դավաճանություն, հայրենասիրություն, ազգադավություն, նա այդ ամենից զուրկ, հեռու մարդ է»։

«Հայաստանը ինչ պետք է պատասխանի, եթե նա առաջնորդվելու է այն ծրագրով, ինչ որ նրան դեմ են տվել Ադրբեջանը և Թուրքիան»։

Հարցին, թե այս պայմաններում հայկական կողմը կարող է այլ բան անել, Ադիբեկյանն ասաց. «Պայքարել ներքին և արտաքին թշնամու դեմ»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք