Ներքին 3 տարի առաջ - 20:32 15-10-2022

Չտեսների նման շենքեր են կառուցել, շուտով ադրբեջանցիները կգան՝ կառնեն, 150 000-ով ՀՀ քաղաքացի կդառնան․ Արմինե Ադիբեկյան

Հայաստանի տնտեսության մեջ 150 000 դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Oragir.news-ի հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է և յուրաքաչյուր երկիր ունի նվազագույն սահմանված նիշ, որի չափով ներդրում կատարելու դեպքում մարդը կարող է ստանալ քաղաքացիություն, դա վերաբերում է ցանկացած եվրոպական, երկրի, ԱՄՆ-ին, Ռուսաստանին։

«Այլ հարց է, թե ինչու է նման ցածր նիշ սահմանվել, քանի որ 150 հազարը մեկ բնակարանի արժեք է Երևանում, ու դա չի կարող հիմք հանդիսանալ քաղաքացիություն ստանալու համար։ 150 հազարը այն թիվը չէ, որ կարելի է ներդնել և զարգացման ծրագրեր իրականացնել»։

Անդրադառնալով՝ հնչող մտահոգություններին, թե սա կարող է թուրք-ադրբեջանական տնտեսական էքապանսիայի սկիզբ դնել՝ նա ասաց, որ այդ վտանգը տեսնում է ցանկացած դեպքում՝ գործող իշխանության պաշտոնավարման դեպքում։

«ՀՀ իշխանությունների տգիտությունը և ոչ կոմպետենտությունը բերել է այն աղետալի հետևանքներին, որոնք մենք հիմա վայելում ենք։ Բնական է, այս որոշումն էլ այդ վտանգների ցանկում է, բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, անվտանգությունը ոչ թե արգելելով են ապահովում, այլ անվտանգություն ապահովող կառույցների և ուժերի ճիշտ ու գրագետ աշխատանքով։

Այսինքն, ոչ թե պետք է արգելել արտասահմանցիներին մուտք գործել Հայաստան, այլ անվտանգային ուժերը պետք է այնքան գրագետ և ճիշտ աշխատեն, որ բացահայտեն պոտենցիալ լրտեսներին, ահաբեկիչներին և մնացած բոլորին»։ Նա ընդգծեց, որ այս նախագիծը կարող է սողանցք դառնալ, որից կարող են օգտվել Հայաստանի թշնամիները։

«Բայց նույն հաջողությամբ նրանք կարող են ամուսնանալ որևէ հայ աղջկա հետ և ստանալ ՀՀ քաղաքացիություն, այսինքն այս վախերից ելնելով՝ մենք չենք կարող միջէթնիկ ամուսնությունները արգելել։ Այսինքն, ներդրումները կամ ամուսությունները չեն պատճառը, պատճառն այն է, որ մեր անվտանգային կառույցները վատ են աշխատում։ Երբ նրանք սկսեն լավ աշխատել՝ էական չէ, մարդը եկել է ներդրումով , ամուսնության առաջարկով, թե որպես զբոսաշրջիկ է եկել։ Նրանք պետք է աշխատեն ու բացահայտեն, թե ով է եկել ու ինչ նպատակով»։

Հարցին, թե ինչու է նման ցածր նիշ սահմանվել՝ նա պատասխանեց, որ միգուցե սահմանված է, որպեսզի նորակառույց շենքերի բանակարանները վաճառեն։

«Չտեսների նման կառուցել են, իսկ գնորդ չկա, ռուսները հիմա են եկել, շուտով նաև ադրբեջանցիները կգան։ Այո որոշումը, կարծում եմ, այդ բնակարանները վաճառելու համար է»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ