Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:14 09-11-2022

Իրենց տված սնունդով փորձել ենք շներին կերակրել, բայց նրանք էլ չեն կերել․ ինչ սնունդ է տրվում դիրքապահներին

Oragir.news-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ դիրքեր առաքվող «Զինվորի բաժին» մակագրությամբ պահածոների անորակ են ու սնվելու համար ոչ պիտանի։

Մեզ ահազանգած դիրքապահները նշում են, որ հաճախ ստիպված են լինում իրենց ստացած չնչին աշխատավարձից գումար հատկացնել՝ դիրքերում սեփական սնունդի հարցերը լուծելու համար։

«Եղել են դեպքեր, որ իրենց տված սնունդով փորձել ենք շներին կերակրել, բայց նրանք էլ հրաժարվել են։ Մարդկանց մոտ կարծրատիպ կա, որ եթե բանակի համար է՝ կարող է հոտած ու փչացած լինել, որ ինչի հետ էլ լինի կհարմարվենք, բայց թող ոչ մատակարարեն, ոչ էլ անուն հանեն, որ անում են, մի բան էլ հայտարարում են, թե բանակում կլուբնիկ են ուտում։

Ինձ հետաքրքիր է, էդ սնունդը մատակարարողները երբևե փորձե՞լ են իրենք ուտել էդ պահածոների պարունակությունը, կկարողանա՞ն»։

Ստացվում է, որ պետությունը հարկեր է հավաքում, որպեսզի այդ թվում՝ զինվորին ապահովի նաև սննդով , բայց պարզվում է, որ զինվորը իր ստացած չնչին աշխատավարձից գումար պետք է ծախսի՝ 15-20 հազար դրամ, որպեսզի դիրքրեում անցկացրած 14-օրյա սնունդի հարցերը գոնե նվազագույնը լուծի։

Պարզաբանում ստանալու համար Oragir.news-ը դիմեց բանակի սննդի մատակարարման ծառայություն մատուցող ընկերություններից մեկի՝ «Արտ Լանչ»-ի հիմնադիր Բակուր Մելքոնյանին։

Նա ընդծեց, որ իրենք դիրքեր իրենց եփած որևէ բան չեն ուղարկում, դա պատրաստի պահածոյացված արտադրանք է, որը գնում են մի քանի մատակարարից։ «Այ, որ հուշեք, թե որ կողմի դիրքերից է բողոքը, արդեն հստակ կիմանանք, որ մատակարարի հետ լուրջ խոսենք։ Որովհետև եղել են դեպքեր, որ փոխել ենք մատակարարներ, այս դեպքում հասկանում եք, հատ֊հատ չենք կարող բոլոր պահածոները բացել, բայց նորից ստացվում է մենք վճարում ենք մատակարարին իր ուզած ամբողջ գումարը, մենք վերցնում ենք փորձանմուշ, ստուգում ենք մի քանի ամիսը մեկ լաբարատորիա տանելով, բայց արի ու տես, որ կարող է մատակարարն էլ թերանալ մի պահ, իսկ ի՞նչ է պետք էդ դեպքում, զինվորի կողմից արագ ահազանգ մեզ, որ մատակարարը չխաբի մեզ ու հետո էլ զինվորին։

Ինձ իսկապես անհանգստացնում են նման տեղեկությունները, որովհետև ես տարբեր երկրներում ունեմ բիզնեսներ, էս պահին էլ ԱՄՆ-ում ենք քննարկում մասնաճյուղ բացելու հարցը, ես ՊՆ չեմ մտել փող աշխատելու համար, ասեմ ավելին՝ դիրքեր գնացող սնունդի ինքնարժեքը էս թանկացումների հետ կապված ավելին է, քան մեզ վճարում են, բայց իմ նպատակն այլ է․ ես էլ հարազատներ ունեմ բանակում, իմ նպատակն այն է, որ նրանք գոնե մեր շնորհիվ, առնվազն նորմալ և որակյալ սնունդ ստանան, և ես էլ շահագրգիռ եմ գտնել մեղավորին։

Այս պահին իսկ կասեմ, որ ստուգեն մատակարարին, մի շաբաթից էլ ես կլինեմ Հայաստանում ու անձամբ կստուգեմ դիրքեր գնացող սնունդը, ուղղակի ցավալին այն է, որ դիրքեր գնացող սնունդը մենք չենք պատրաստում, այ ճաշարաններում կարողանում ենք մեր հմտությունները ցույց տալ, բայց կանսերվաների մասով շատ սահմանափակ ենք, Հայաստանում ընդամենը մի քանի արտադրող կա, ընտրությունը շատ քիչ է, դրսից էլ չենք ուզում ներկրել, դա արդեն անվտանգության հարց է, պետք է տեղական արտադրողին սովորեցնել և պահանջել, որ լավը արտադրի, որ դրսից կախում չունենանք»։

Նշենք, որ խնդրի մասին ահազանգերը ոչ միայն այն դիրքերից են, որտեղ սննդի մատակարար է հանդիսանում հենց այս ընկերություն, կան նաև դիրքեր, որոնք սպասարկում են այլ մատակարար ընկերություններ։ Խնդիրն այն է, որ պաշտպանության նախարարությունում բացակայում է վերահսկողական մեխանիզմը, եթե 1-2 դիրքերից ստանում ենք ահազանգեր, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նույն իրավիճակը նաև այլ վայրերում է։

Հետևաբար, եթե որակյալ սնունդ մատակարարելու համար պետությունը մրցույթ է հայտարարում ու միջոցներ ծախսում, ապա թերևս պարտավոր է նաև վերահսկողական մեխանիզմներ ստեղծել ու դրանք գործարկել այնպես, որ արդյունավետ աշխատեն ու կատարված ներդրումների արդյունքը տեսանելի լինի հենց զինվորի ու դիրքապահի համար։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
21:45 Վերջը չի երևում. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևան-Երևան մայրուղում՝ այս պահին
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
19:23 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan.com
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
18:18 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Սևան-Երևան ճանապարհին է. ՈւՂԻՂ
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
10:42 Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա
23:45 «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը սատարում է հոգևոր հայրերի առաջնորդած շարժմանը