Երևան +10°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 21:00 06-11-2022

Չայկովսկու մահվան առեղծվածը

1893 թ. նոյեմբերի 6-ին մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին։ Դասական երաժշտության բնագավառում ամենաշատը կատարված մեծագույն այս կոմպոզիտորի անունը խորհրդային հասարակարգի փլուզումից հետո հաճախ է հայտնվում դեղին մամուլի էջերում։ Նրա կերպարի ու անվան շուրջ ծավալվող անթիվ-անհամար քննարկումները, ենթադրությունները, բամբասանքներն այնքան շատ են, որ հաճախ իրական փաստերն ու հորինվածը միաձուլվում են միմյանց` հնարավորություն չտալով տարանջատել կեղծն ու իսկականը, ճշմարիտն ու սուտը։

Չայկովսկու մասին առաջին՝ ամենաշատ քննարկվող թեման նրա սեռական կողմնորոշումն է, դրան հաջորդում է կոմպոզիտորի մահվան առեղծվածը։



Պաշտոնական վարկածով Չայկովսկին մահացել է խոլերայի համաճարակի ժամանակ։

Նոյեմբերի 1-ի երեկոյան, միանգամայն առողջ Չայկովսկին ացելել է պետերբուրգյան «Лейнера» ռեստորանը։ Կոմպոզիտորն ուտելիքի հետ պատվիրել է նաևսառը ջուր։ Չնայած որ քաղաքում խոլերիայի համաճարակ էր, նրան մատուցել են չեռացրած ու չստերիլիզացված ջուր։



Առավոտյան Չայկովսկու ինքնազգացողությունը վատացել է, բժիշկն ախտորոշել է խոլերա։ Հիվանդության ծանր ընթացքի պատճառով հինգ օր անց կոմպոզիտորը մահացել է։

Հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին. բոլոր ծախսերը հոգացել է կայսր Ալեքսանդր III-ը, Սանկտ Պետերբուրգի Կազանի Աստվածամոր տաճարում կայացած հոգեհանգստին ներկա են եղել կայսերական ընտանիքի երկու անդամներ։ Չայկովսկուն թաղել են Սանկտ Պետերբուրգի Տիխվինյան գերեզմանատանը։



Սա պաշտոնական վարկածն է, որը խորհրդային գրաքննության վերացմանը զուգահեռ`համարվեց հորինված, սակայն նոր վարկածները կրկին շարունակում են մնալ չհիմնավորված։ Մինչև այժմ էլ պարզ չէ, թե որն էր մեծ կոմպոզիտորի մահվան պատճառը` խոլերան, դժբախտ պատահարը, թե՞ ինքնասպանությունը:


1980-ական թվականներին արտերկրում հրապարակվեց մի հոդված, որի հեղինակը Չայկովսկու տուն-թանգարանի երբեմնի աշխատակից Ա. Օրլովան էր, որը տարիներ առաջ արտագաղթել էր ԽՍՀՄ-ից։ Նա պնդում էր, որ կոմպոզիտորն ինքն իրեն թունավորել էր մկնդեղով։ Դրա մասին նա տեղեկացել էր Չայկովսկուն բուժող բժիշկ Ա. Զանդերի որդուց։

Ինքնասպանության վարկածի կողմնակիցները, որպես փաստ, վկայակոչում են Չայկովսկու Վեցերորդ սիմֆոնիան։ Սա նրա վերջինն ստեղծագործությունն է, և այստեղ հստակորեն հնչում է մահվան թեման։ Այդ մասին են վկայում կոմպոզիտորի ​​գրառումներն ու ձեռագրերը, որտեղ գրված է՝ Վեցերորդ սիմֆոնիայի «ավարտը՝ մահ, կործանման հետևանք»։

Սիմֆոնիայի ողբերգական ավարտը շատերն ընկալեցին որպես Չայկովսկու հրաժեշտը կյանքին։ Այս ստեղծագործության պրեմիերայից օրեր անց նա մահացավ։ Այդ օրերին արդեն երաժիշտների շրջանում քննարկվում էր ինքնասպանության թեման։

Ըստ լուրերի՝ 1893 թվականին կոմս Ստենբոք-Ֆերմորը, իբրև թե, բողոք էր ներկայացրել Սենատի գլխավոր դատախազ Ն. Յակոբիին, որ Չայկովսկին անբնական հետաքրքրություն է ցուցաբերում իր զարմիկի նկատմամբ։ Դատախազը պատվո դատ է կազմակերպում` վախենալով, որ նամակը կհասնի Ալեքսանդր III-ին, իսկ վերջինս բարոյականության խիստ ջատագով էր. հնարավոր էր, որ պատժեր ոչ միայն Չայկովսկուն, այլ նաև դատախազին։ Չայկովսկուն հրավիրում են դատին ու կանգնեցնում ընտրության առաջ. կա՛մ կամավոր վերջ տալ կյանքին, կա՛մ հրապարակային սկանդալ ու ամոթալի դատավարություն։ Չայկովսկին ընտրում է մահը։



Այս վարկածը պատմաբանների ու երաժշտագետների շրջանում մեծ աղմուկ ու վրդովմունք է առաջացրել։

Ինքնասպանության վարկածին դեմ է արտահայտվել նաև Մոսկվայի հոգեթերապիայի ակադեմիայի նախագահ Մ. Բույանովը։ Վերլուծելով կոմպոզիտորի անձի հոգեֆիզիկական առանձնահատկությունները՝ հոգեբույժը պնդել է, որ չնայած Չայկովսկու կասկածամտությանը և անսովոր բնավորությանը՝ այնուամենայնիվ կոմպոզիտորը հոգեբուժության տեսակետից բացարձակ առողջ էր և հակված չէր ինքնասպանության։Հոգեբույժ Մ. Բույանովը հաստատում էր ջրից վարակվելու վարկածը։

Ինքնասպանության վարկածի կողմնակիցները ջրից վարակվելու տարբերակի դեմ բերում են բազմաթիվ հակափաստարկներ։ Նրանք պնդում են, որ Չայկովսկին շատ բծախնդիր էր իր առողջության նկատմամբ և կասկածամտության պատճառով երբեք հում ջուր չէր խմի՝ հատկապես իմանալով համաճարակի մասին։ Եվ որ ամենակարևորն է` խոլերայից մահվան դեպքում պետք է կարանտինային միջոցառումներ իրականացվեին, ախտահանեին տունը, հուղարկավորությանը սահմանափակեին մարդկանց մասնակցությունը։ Այնինչ Չայկովսկու թաղման ժամանակ դագաղը բաց էր, և հարազատներին ու ընկերներին թույլատրվել է մոտենալ դիակին։

Պյոտր Չայկովսկու մահվան առեղծվածը մինչս օրս մնում է չբացահայված, թեև դրա մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, գրքեր, նկարահանվել են ֆիլմեր ու հեռուստատեսային հաղորդումներ։

Այսօր Չայկովսկու անձի ու մահվան շուրջ ծավալվող ասեկոսեները, կեղծ, թյուր ու էժանագին լուրերը խամրում ու արժեզրկվում են նրա ստեղծած տասը օպերաների, յոթ սիմֆոնիաների, չորս սյուիտների, հարյուրից ավելի ռոմանսների, երեք չքնաղ` «Կարապի լիճ», «Քնած գեղեցկուհին» և «Շելկունչիկ» բալետների կողքին, որոնք համարվում են գլուխգործոցներ ու վաղուց իրենց հաստատուն տեղն ունեն համաշխարհային երաժշտարվեստի գանձարանում։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի