Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի ԱԱ-2022-ը
copy image url

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի ԱԱ-2022-ը

Սպորտ 2 տարի առաջ - 16:33 05-11-2022
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը կորուստ ունի Աշխարհի 2022 թ․ առաջնությունից առաջ։

Մունդիալին չի մասնակցի ազգային թիմի և «Չելսիի» պաշտպան Բեն Չիլուելը։ Լուրը հաստատել է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Չիլուելը մկանային վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի՝ Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղում։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մոտ 1 ամիս։