Լուկաշենկոն հայտնել է իր գլխավոր երազանքի մասին
copy image url

Լուկաշենկոն հայտնել է իր գլխավոր երազանքի մասին

Արտաքին 2 տարի առաջ - 17:53 04-11-2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է իր գլխավոր երազանքի մասին։

Նախագահը նոյեմբերի 4-ին մասնկացել է Մինսկի մարզում գտնվող Բելառուսի ազգային բիոտեխնելոգիական ընկերությունում կոմբինացված կերերի եւ ամինաթթուների արտադրության պաշտոնական մեկնարկի արարողությանը։

Արարողությունից հետո նախագահը զրուցել է ձեռնարկությունների աշխատակիցների հետ, հայտնում է Sputnik Բելառուսը։
«Իմ ամենագլխավոր երազանքն այն է, որ պատերազմ չլինի։ Ուզում եմ, որ դուք հանգիստ ապրեք։ Եկեք աշխատենք եւ հանգիստ ապրենք։ Մի անհանգստացեք։ Մեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի», - ասել է Լուկաշենկոն։