Ներքին 3 տարի առաջ - 17:04 04-11-2022

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում «մեսիջ է Պուտինին». Ռիչարդ Կոզլարիչ

Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Արարատ Միրզոյանը հաջորդ շաբաթ կժամանեն Վաշինգտոն պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպելու համար։

ԱՄՆ Պետդեպարտամենտը առաջիկա եռակողմ հանդիպման մասին մանրամասներ չի հաղորդում։

Ավելի վաղ գերատեսչության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը TURAN-ի թղթակցին հայտնել էր, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել ադրբեջանա-հայկական բանակցություններին՝ երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման համար։

«Մենք կանենք այն ամենը, ինչն առավել օգտակար ենք համարում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է Փրայսը՝ պատասխանելով պետքարտուղարի եւ երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջեւ շփման հավանականության մասին հարցին։

Հարավային Կովկասի հարցերով փորձառու փորձագետներից մեկի՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի (1994-1997) կարծիքով Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը «մեսիջ է Պուտինին այն մասին, որ ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասի գործերում»:

Նրա խսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է վերջ դնել անվերջ համաժողովների «կարուսելին», որին ներգրավված են Ադրբեջանը եւ Հայաստանը, թույլ տալ նրանց անմիջականորեն շփվել իրար հետ։

«Ես վստահ չեմ նրանում, թե որոնք են ԱՄՆ նպատակները, բացի այն, որ ազդանշան տան Մոսկվային եւ կողմերին դրդեն դուրս գալ այդ կարուսելից եւ վերսկսել խաղաղության համաձայնագրին ուղղված ուղիղ բանակցությունները», - Turan-ին թղթակցին ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչի է ցանկանում հասնել ԱՄՆ-ն՝ նախարարներին Վաշինգտոն հրավիրելով։

Սոչիում բանակցությունների արդյունքը պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ Պուտինը չստացավ այն, ինչ ցանկանում էր, նշում են դիտորդները։

Դժվար թե Վաշինգտոնի հանդիպումը որեւէ բան փոխի, սակայն առաջիկա բանակցությունները ցույց կտան Բայդենի վարչակազմի ջանքերն ու առաջնորդությունը Կոնգրեսի լսումների նախօրեին, որտեղ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը եւ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը ելույթ կունենա հանրային բանավեճում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում