Ներքին 3 տարի առաջ - 15:40 02-11-2022

Եթե պետությունը պայքարում է գողականների դեմ, ապա նաև ՔԿՀ վարչակազմում պետք է փնտրի քրեական ենթամշակույթ կրող պաշտոնյաների․ իրավապաշտպան

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի, ՔԿՀ ղեկավար է նշանակվել արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը։

Գրիգորյանը 2019թ. նոյեմբերի 11-ին նշանակվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ:

2021-2022թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ:

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2022թ. մարտի 29-ի հրամանով նշանակվել է «Վարդաշեն» ՔԿՀ պետ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Գրիգորյանին չի ճանաչում և կարծիք հայտնել չի կարող, բայց «Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պետին ճանաչել է, որովհետև աշխատանքի բերումով հաճախ է այցելել «Արմավիր» ՔԿՀ։

«Երբեք խնդիրներ չի եղել, նա միշտ եղել է բարեկրթության սահմաններում, դատապարտյալներն այդ պետից երբեք չեն բողոքել։ Չնայած՝ ինչպես հայտնի է փակ համակարգերն ամեն ինչ չէ, որ բացահայտում են, ուստի մենք կարող ենք նախկին պետին ազատելու բուն պատճառները երբեք չիմանալ, բայց ակնհայտ է։

Օրինակ, Նուբարաշենում 2 տարի առաջ դեպք է եղել, երբ կալանավոր է դանակահարվել։ Վստահաբար, դա ադմինիստրացիայի թողտվությամբ է տեղի ունեցել, այսինքն, վարչակազմն է թույլ տվել, որ նման «ռազբորկաներ» լինեն։ Այստեղից, ես հետևություն եմ անում, որ վարչակազմը և քրեական ենթամշակույթ ունեցող անձինք համագործակցում են։

Եթե իրապես պետությունը պայքարում է քրեական ենթամշակույթի, գողականների դեմ, ապա նաև ՔԿՀ վարչակազմում պետք է փնտրի քրեական ենթամշակույթ կրող պաշտոնյային»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին