Ներքին 3 տարի առաջ - 09:20 02-11-2022

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը


Նոյեմբերի 1-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ժողովին, որպես ատենապետ, մասնակցում էր Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա ժողովականները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ռազմական ագերսիայի հետևանքով զոհված հյորդիների հիշատակը և աղոթեցին նրանց հոգիների խաղաղության ու հանգստության համար։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքի և սփյուռքյան թեմերից ժամանած հոգևորականների մասնակցությունը ժողովին, իր օրհնությունը և բարեմաղթանքները բերեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական ու աշխարհական անդամներին և հրավիրեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին վարելու ժողովի նիստերը։

Ժողովին քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան շրջանում Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մայր Տաճարի հիմնանորոգման, օծման և մյուռոնօրհնության միջացառումների կազմակերպման ընթացքը։

Օրակարգում ընդգրկված են նաև ազգային, եկեղեցա-վարչական, կազմակերպչական, սոցիալական, եկեղեցիների և սրբավայրերի բարեկարգմանն ու վերանորոգմանը, Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանն առնչված հարցեր:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին